Էր-Ռիադը ռազմական գործողություն է սկսել բոլոր ճակատներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, երեքշաբթի օրը հայտարարել է բոլոր ճակատներում լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին: Նպատակն է «ազատագրել Եմենի տարածքի մի մասը, որը վերահսկվում է Անսար Ալլահի (Հութի) զինյալների կողմից»: Դաշինքի խոսնակ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է. «Մենք (կոալիցիան) սկսում ենք Եմենի ազատագրման արշավը բոլոր ճակատներով և ուղղություններով»:
Նա նշել է, որ ռազմական գործողությունն իրականացվում է կոալիցիայի կողմից «Եմենում անվտանգության վերականգնման նպատակով»։
Երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերը հայտարարել էին Եմենի կենտրոնական Շաբվա նահանգից հութիներին ամբողջությամբ վտարելու մասին։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



