Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀԱՊԿ-ն էլ հո ասֆալտի «կատոկ» չէ՞...«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին նորից շարունակում է իր սադրիչ գործելակերպը՝ անընդմեջ լարվածություն հրահրելով սահմաններին, որի արդյունքում հայկական կողմը դարձյալ զոհեր և վիրավորներ ունի։ Միևնույն ժամանակ, ՀՀ տարածքային ամբողջականությունը շարունակում է մնալ խախտված, քանի որ թշնամու զինվորականները գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։ Իսկ այն հույսերը, թե առաջիկայում հնարավոր է սահմանային իրավիճակի լարվածության նվազում նկատվի, ուղղակի որևէ հիմք չունեն: Ադրբեջանի մտադրությունը պարզ է՝ ուժի ցուցադրության և սահմանային միջադեպերի միջոցով Հայաստանին ստիպել, որ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գնա, ապա բացի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Բայց եթե ոմանք հավատում են, թե դրանից հետո «խաղաղության դարաշրջան» է բացվելու, և թշնամին այլևս սադրանքների չի գնալու, ապա չարաչար սխալվում են, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն այլ պահանջներ է դնելու։ Հիմա երեքը կամ չորսն են պահանջները, վաղը կլինի հինգը, վեցը ու այդպես շարունակ: Նման եզրակացության կարելի է գալ՝ հաշվի առնելով ընթացիկ զարգացումների փորձը։ Այսինքն, հակառակորդի հետագա նկրտումների առաջն առնելու համար միայն մեկ ելք է մնում՝ նրան հակահարված տալ և կանգնեցնել։

Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն կամ չեն ցանկանում կազմակերպել երկրի անվտանգության ապահովումը։ Բայց եթե պատերազմից հետո հակամարտության կողմերի ունեցած դիրքերի հարաբերակցությունից ելնելով՝ ՀՀ-ի ուժերից վեր է միայնակ խնդիրը լուծել, ապա անհրաժեշտ է գործի դնել միջազգային գործիքակազմը և մեխանիզմները։ Օրինակ՝ տարբերակներից մեկը հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելն է՝ մանավանդ որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դեռևս անցյալ տարի պատրաստակամություն է հայտնել այդ հարցում աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Սակայն ինչ-ինչ հաշվարկներից ելնելով՝ ՀՀ իշխանությունները զերծ են մնում հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուց։ Այդ դեպքում Հայաստանն ուղղակի գոնե պարտավոր է գործի դնել իր անվտանգության միջազգային հովանոցի այլ հնարավորությունները։ Իհարկե, պետք է նշել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է դեռևս անցած տարվա մայիսին, երբ առաջին անգամ հակառակորդի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք։

Այլ հարց է ՀԱՊԿ-ի արձագանքն այն մասին, թե անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն։ Բայց գործողությունների ձեռնարկման ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը, երբ Հայաստանը բացահայտ ագրեսիայի է ենթարկվում, իսկ Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին։ Չէ՞ որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածում հստակ նշված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:

Կարծիքներ են հնչում, թե ՀԱՊԿ-ը սպառել է իրեն և այլևս տարածաշրջանային անվտանգության հարցում գործոն չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ղազախստանի պարագայում այդ երկրի անվտանգությանը և կայունությանը սպառնացող վտանգ է նկատվում, ապա ՀԱՊԿ-ն արագ արձագանքում է, խաղաղապահ զորքեր է ուղարկում այդ երկիր, իսկ Հայաստանի դեպքում բավարարվում է իրավիճակին հետևելով։ Կամ՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Հայաստանն անմիջապես քայլեր է ձեռնարկում Ղազախստանի անվտանգության ապահովման պարագայում, սակայն երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, ապա Փաշինյանն ի զորու չէ «աշխատեցնել» կազմակերպության անվտանգային մեխանիզմները։ Ինչպես երևում է, չնայած մեծ-մեծ խոսելուն, գործող իշխանությունները միակ բանը, որ կարողանում են աշխատեցնել, ասֆալտի «կատոկն» է:

Եվ այնպես չէ, որ Հայաստանը պետք է բավարարվի նրանով, որ մեկ անգամ դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ կազմակերպությունից էլ արձագանքել են, թե անհրաժեշտության դեպքում կարձագանքեն, և հարցը դրանով փակված է։ Փաշինյանը յուրաքանչյուր պատեհ առիթ պետք է օգտագործի՝ ընդգծելու համար, որ Հայաստանը հակառակորդի կողմից շարունակում է ենթարկվել ագրեսիայի, որի արդյունքում պետության տարածքային ամբողջականությունը խախտված է, և անվտանգային կազմակերպության կողմից միջամտության կարիք կա։

Վերջերս տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը շատ պատեհ առիթ էր դրա համար։ Սակայն նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը ընդամենը վախվորած հայտարարեց, թե ոչ վաղ անցյալում ևս Հայաստանը բախվել է տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների ի հայտ գալու հետ։ Ի՞նչ վաղ անցյալի մասին է խոսքը, երբ Հայաստանը գտնվում է մշտական ագրեսիայի սպառնալիքի ներքո, երբ սահմանների նկատմամբ պարբերական ոտնձգություններ կան, երբ խախտված է տարածքային ամբողջականությունը, ավելին՝ երբ որևէ փաստ չկա, որ ահաբեկիչ վարձկանները հեռացվել են հակամարտության գոտուց։ Թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվեց ահաբեկչական խմբավորումներին օգտագործել Հայաստանի ու Արցախի դեմ և անպատիժ մնալ, ինչն էլ մեծացնում է այն հավանականությունը, որ եթե անհրաժեշտ լինի, ապա այդ ահաբեկչական խմբավորումներին նորից կօգտագործեն։

Ուստի Հայաստանը մինչև վերջ պետք է հետամուտ լինի, որ այս իրողությունը համապատասխան միջազգային, ռազմաքաղաքական ու քրեաիրավական գնահատական ստանա։ Բայց դա, կարծես, անհնարին է այս իշխանությունների պարագայում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh