Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կառավարությունում նստած մարդիկ ունակ չեն տեսնելու իրենց կայացրած որոշումների հետևանքները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 22-ից հանրային մի շարք վայրեր մուտք գործելիս քաղաքացին պետք է ունենա պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանն այս որոշումն անտրամաբանական է համարում:

«Այն սահմանափակումները, որոնք հետզհետե մտցնում է առողջապահության նախարարությունը, ստեղծում են մի քանի պրոբլեմ: Դրանք չեն արտահայտում առողջապահական իրավիճակի կարգավորման ոչ մի սկզբունք, որովհետև տրամաբանությունից զուրկ են և, համապատասխանաբար, չեն կարողանա արտահայտել բիզնեսի ու տնտեսական-սոցիալական կյանքի կարիքները: Առողջապահության նախարարությունն ուղղակի կատարում է ԱՀԿ-ի հերթական հրահանգները:

Բոլոր սահմանափակումներն ունեն ծանր հետևանքներ տնտեսական և սոցիալական առումներով: Դրանք սահմանափակում են տնտեսական կյանքը: Հակադարձում են՝ բերելով եվրոպական երկրների փորձը: Օրերս կիսվել եմ «Time» պարբերականի հոդվածով, որտեղ նշված է, թե ինչպես են խիստ սահմանափակումներ կիրառող երկրները հետևողականորեն սպանում ռեստորանային բիզնեսը: Հարց է առաջանում՝ ՀՀ-ն ուզո՞ւմ է պետական մակարդակով հետևի այդ ճանապարհին և սպանի ոչ միայն ռեստորանային, այլ նաև փոքր ու միջին բիզնեսը: Չգիտեմ՝ ինչ շարժառիթներով են դա անում զարգացած երկրները, բայց նրանք հետևյալ կերպ են վարվում՝ պետական սուբսիդիաներ են նշանակում, թոշակ և այս կերպ փորձում են լուծել սոցիալական հարցեր: ՀՀ-ն մտցնում է սահմանափակումներ՝ առանց դրանց հետևանքները մեղմելու սոցիալական դաշտում: Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանություն կա այս գործողությունների մեջ:

Ակնհայտ տեսնում ենք, որ կառավարությունում նստած մարդիկ ունակ չեն տեսնելու իրենց կայացրած որոշումների հետևանքները: Վահան Քերոբյանը հայտարարում է՝ էկոնոմիկայի նախարար է աշխատել մեկ տարի, որ հույս տա բիզնեսին: Եղբայր, բիզնեսին պետք չէ հույս տալ, բիզնեսն ուզում է տեսնել գործունյա քայլեր, պետք չէ մեզ խաբել տնտեսական աճի թվերով, երբ բիզնեսի մարդիկ լինելով՝ ակնհայտ տեսնում ենք, որ ունենք դեգրադացիա, ոչ թե աճ: Հույս տվող նախարարներ մեզ ընդհանրապես անհրաժեշտ չեն: Չենք ուզում նախարարներ, որոնք սուպերնախարարության են վերածվել: Առողջապահության նախարարությունը սկսել է ոչ թե օրենքներով, այլ նախարարի հրամաններով կարգավորել հասարակական, սոցիալական և տնտեսական կյանքը:

Նորմալ երկրներում այս ամենն անցնում է օրենսդրական պրոցեդուրա, որպեսզի մասնակցենք քննարկումների, հասկանանք, որ եթե մեր շրջանառությունը սահմանափակվելու է, ենթադրենք՝ մեր բնագավառի 30 տոկոսը սնանկանալու է, ապա գործազուրկների նոր բանակին էկոնոմիկայի հույս տվող նախարարը ո՞ր հույսերով է կերակրելու: Կա՛մ այդ մարդիկ պրոֆիլային կրթություն չունեն, կա՛մ էլ կրթության պակաս ունեն, որ չեն կարողանում տեսնել հետևանքները: Ցանկացած սահմանափակում սահմանափակելու է մեր շրջանառությունը, որի արդյունքում շատանալու են սնանկությունները: 2021 թ.-ին արդեն ունեցել ենք մոտ 200 ռեստորանի կորուստ: 2021 թ.-ին պարենային գնաճն արդեն կազմել է 25 տոկոս: Կտրուկ վատթարանում է տնային տնտեսությունների ֆինանսական իրավիճակը, աշխատավարձերը չեն աճում այն տեմպով, որով աճում է ինֆլ յացիան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բարսեղյանը:

Նշում է՝ այս բնագավառում հակացուցված են սահմանափակումները, հակառակը՝ պետք է իրականացնել խթանիչ միջոցառումներ, որպեսզի այն «չմահանա», գոնե շարունակեն պահպանել այն աշխատատեղերը, որոնք կան՝ միևնույն ժամանակ չստեղծելով սոցիալական լարված իրավիճակ: «Խոսում ենք երկու նախարարության մասին, բայց պետք է ընդունենք, որ բոլոր բնագավառներում կա նման արատավոր պրակտիկա, հետևությունները շատ տխուր են պետության համար, որովհետև այլևս չկա պետություն-բիզնես դիալոգ, չկան տրամաբանական քայլեր, չկա հայացք դեպի պետություն, տնտեսական աճ, սոցիալական պետություն: Աշխատում են յուրայնության սկզբունքով: Օրինակ՝ նույն էկոնոմիկայի նախարարը, յուրային չհամարելով ինչ-որ ոլորտի ներկայացուցիչների, նախընտրում է նրանց հետ չհանդիպել, չի ցանկանում լսել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին:

Շատ սուր է ընդունում մեր քննադատությունները, բայց եթե այդպես պետք է արձագանքես, ուրեմն տեղ չունես քաղաքականության մեջ: Եթե քննադատությունը նեղացնելու է պարոն Քերոբյանին, ապա նա սխալ պաշտոն է զբաղեցնում: Օրինակ՝ նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի հետ բավականին օպերատիվ կերպով արձագանքեցինք հակաալկոհոլային խայտառակ օրինագծին, որը Հայաստանում սպանելու էր ալկոհոլային արտադրությունը, գինեգործությունը և բացասական ազդեցություն էր ունենալու ռեստորանային ոլորտի վրա: Այն ժամանակ էլ քննադատում էինք կառավարությանը, բայց օպերատիվ կապ հաստատեցինք, գործնական խոսակցություն ունեցանք և շտկեցինք խնդիրը, որը կարող էր Հայաստանի մի ամբողջ բնագավառի վնաս հասցնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում բաց և փակ տարածքներում արգելվելու է ծխախոտի օգտագործումը։ Այս որոշումը ևս միանշանակ չի ընդունվում բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից: «Այս մարդիկ հերթական թոզն են փչում ազգաբնակչության աչքերին: Միգուցե օրինական վաճառքի թվերով նվազելու է ծխախոտի վաճառքը, բայց խորամանկ քայլեր են անում՝ չեն ներկայացնում սպառման քանակները: Արտադրությունը և սպառումը հավասար է, ծխախոտային արտադրանքը թափոնի չի վերածվում, սպառվում է: Եթե աշխարհում համադրենք սիգարետի արտադրված և օրինական վաճառված քանակները, ապա այստեղ մի դատարկ տարածություն կունենանք, դա սև շուկան է, որն այս անմիտ, անգրագետ արգելքների հետևանքով ձևավորվում է բոլոր երկրներում: Սա ամենաանիրագործելի օրենքն է: Պետությունը դրդում է շուկային գնալ մութ գործարքների, ծխախոտի շրջանառության թաքնված շուկա է ստեղծվելու: Մարդիկ իրենց պաշտոնի համար անում են քայլեր, որոնք վնասում են տնտեսությանը: ՀՀ պետբյուջե ծխախոտային ընկերություններից մտնում է 110 մլրդ դրամ:

Մեր երկիրը ծխախոտ արտադրող երկիր է, ծխախոտ արտադրող ընկերությունը բազմիցս հայտնվել է հարկատուների ցանկի առաջին տեղում: Այս ամենը հաշվի չառնելն առնվազն անգրագիտության նշան է կամ այլ շարժառիթներ ունենալու ուղիղ ցուցիչ: Էկոնոմիկայի նախարարը հպարտանում է նրանով, որ մի քանի ամիսից Հայաստանում ունենալու են ծխախոտի շրջանառության սև շուկա, եթե իրենց դա ձեռք է տալիս, ապա տնտեսվարողներին վաղուց ձեռք չի տալիս, նրանք վաղուց սպիտակ շուկայում են և գործում են օրենքի դաշտում: Մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տնտեսվարողներն ավելի պետականամետ են, քան պետության ներկայացուցիչները:

Պետությունն ընդունում է օրենքներ, որոնք հակասում են պետական շահին, և տնտեսվարողներն են սկսում պետական շահը պաշտպանել: Կան ազդակներ, և հասարակությունը պետք է տեսնի, որ այս Կառավարությունը չի արտահայտում ո՛չ բիզնեսի, ո՛չ էլ ազգաբնակչության տնտեսական ու սոցիալական կարիքներն ու սպասելիքները: Նայելով այս ամենին՝ հասկանում ես, որ Հայաստանը մեկ անգամ ևս անցնելու է ցավալի ընտրության ճանապարհով»,-եզրափակում է Աշոտ Բարսեղյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե