Խամեսը փրկել է մրցակցի ֆուտբոլիստի կյանքը. նրա մոտ խաղի ընթացքում սրտի կանգ է գրանցվել
ՍՊՈՐՏ«Ալ-Ռայանի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը փրկել է «Ալ-Վակրու» թիմի մալիացի պաշտպան Ուսման Կուլիբալիի կյանքը Քաթարի առաջնության 13-րդ տուրի խաղում, հայտնում է beIN Sports-ը:
Առաջին կեսում Կուլիբալին ուշագնաց է եղել: «Էվերթոնի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը շտապել է օգնության՝ նախքան բժիշկները դուրս կգային խաղադաշտ: Ռոդրիգեսն ուղղել է 32-ամյա ֆուտբոլիստի գլուխը, որպեսզի նա կարողանա շնչել: Մալիացին տեղափոխվել է հիվանդանոց. հիմա նրա վիճակը կայուն է գնահատվում:
Խաղից հետո լիգան հաստատել է, որ Կուլիբալին սրտի կաթված է ստացել:
Ռոդրիգեսը 2021 թվականի սեպտեմբերից է հանդես գալիս «Ալ-Ռայան» ակումբում: Քաթարի ընթացիկ առաջնությունում նա 7 խաղի է մասնակցել, դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



