Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամանորյա ժամանակակից սեղան. ինչ եւ որքան

ԼԱՅՖ

Ամանորին նախապատրաստվելիս գրեթե միշտ ինչ-որ բան մոռանում ենք: Շատ հաճախ այդ երեւում է սեղանը հարդարելիս, երբ Ամանորից վայրկյաններ առաջ պարզում ենք, որ այս կամ այն ուտեստը մոռացել ենք դնել սեղանին: NEWS.am STYLE-ը ձեզ նման տհաճ անակնկալներից ազատելու համար կազմել է ժամանակակից ամանորյա սեղանի ուտեստների ցանկը, որոնք կազմելիս առաջնորդվել ենք միջին հայկական ընտանիքի բյուջեով:

Աղցաններ: 3-4 տեսակի: Մայրաքաղաքայինը եւ եւս երկու աղցան` ըստ ճաշակի: Դա կարող է լինել հավի կրծքամսով` համեմված ամենատարբեր բանջարեղենով, կարմիր ճակնդեղով կամ խեցգետնի ձողիկներով: Կախված է ձեր բյուջեից:

Երշիկեղեն: Հայկական բաստուրման եւ սուջուխը պետք է անպակաս լինեն ձեր սեղանից, իսկ բժշկական երշիկ, ապխտած, թե խոզապուխտ՝ ինքներդ կարող եք որոշել:

Պանիր: Ամանորի սեղանին պանրի տեսականին նույնպես անհրաժեշտ է, բայց՝ ոչ պարտադիր: Կարող եք սահմանափակվել մեկ տեսակի պանրով, օրինակ` հոլանդական: Սրա հետ կարող եք ռոքֆոր տեսակի պանիր դնել, ինչպես նաեւ ապխտած:

Նրբաբլիթները, իշլի քյուֆթան չեն կարող շրջանցել ձեր ամանորյա սեղանը: Որոշ տներում քյուֆթան փոխարինում են կիեւյան կոտլետներով:

Տոլմա: Բոլորիս հայտնի հայկական պասուց տոլման հատկապես պետք է դրվի նրանց սեղանին, ովքեր Սուրբ Ծննդից մեկ շաբաթ առաջ պահքի մեջ են: Թփով տոլման նույնպես շատ տներում դրվում է ամանորյա սեղաններին:

Ամանորյա սեղանին պետք է դրվի նաեւ գլխավոր ուտեստներից մեկը, որը պարտադիր չէ, որ խոզի տապակած ազդր լինի, այլ կարող է լինել հնդկահավ, խոզի փափկամիս, իսկ պահքի պահողների համար ձուկը կատարյալ տարբերակ է: Գլխավոր ուտեստը մատուցելիս կարելի է այն զարդարել հազարի տերեւներով, կիտրոնով, ձիթապտղով: Ի դեպ՝ ձիթապտղի մասին: Կարող եք սահմանափակվել միայն սեւով, իսկ բազմազանության համար գնել նաեւ կանաչ եւ կարմիր գույնի:

Խմիչքներից Ամանորը դիմավորելու համար կարեւոր է շամպայնը: Գինին նույնպես կարեւոր է, քանի որ առջեւում Սուրբ Ծնունդ է: Օղին, կոնյակը, լիկյորը եւ այլ խմիչքները` ըստ ցանկության:

Թխվածք նույնպես կարելի է 3-4 տեսակ դնել: Դեռեւս 1990-ական թվականներից հայկական ամանորյա սեղանից անպակաս էին ծխախոտ կոչվող թխվածքը, կրեմով լցոնված կոնը, նապոլեոնը, փախլավան, էկլերը, իսկ հիմա դրանց տեսականին այնքան է ընդլայնվել, որ չես կողմնորոշվում` ինչ դնել սեղանին: Այնուամենայնիվ, դասական մեղրով տորթն ամենհարմարն է, եթե ժամանակը եւ հնարավորությունները չեն ներում ավելին անել:

Չրեղենը, չարազը նույնպես ցանկալի են: Դրանք առատության եւ հարստության խորհրդանիշ են:

NEWS.am STYLE

 

Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան