ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցելը չի ստացվի. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցելը չի ստացվի: Ստվերը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը ցանկանա գցել, չի աշխատի, քանի որ խաղաղապահների աշխատանքը պարզ է և լավ համակարգված՝ ելնելով ճգնաժամի հանգուցալուծման շահերից: Այս մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության` Ադրբեջանի նման փորձերի մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գյուղերի գնդակոծման առանձնահատկություններին, ապա ռուս զինվորականները կապի մեջ են երկու կողմի հետ և անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը»,- ասել է Զախարովան։
Հունվարի 10-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Կարմիր շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերը։ Տուժածներ չկան, վնասվել է տեխնիկա։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



