Հրդեհի վայրում հայտնաբերվել է մոխրացած դի. տասնյակ մարդիկ տարհանվել են (լուսանկարներ, տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։ Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել են մոխրացած դի։ Դեպքի վայրում պարեկները, փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ 70-ից ավելի բնակիչների տարհանել են, տեղում օգնություն են ցուցաբերել։

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



