Ֆրանսիան պատասխանել է Ալիևին. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La République en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, ով Twitter-ում կիսվել է Ալիևի հայտարարությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն փակված է:
«Պարոն դեսպան, դիվանագիտությունը առաջին հերթին կայանում է նրանում, որ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որին պատիվ ունեն ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Նախօրեին Հայաստանը 3 զոհ է ունեցել»,- պատասխանել է Լուազոն։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



