Ողբերգական դեպք Մոսկվայում. 2 հայ են զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆТАСС գործակալությունը, հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմինների հաղորդագրությանը, հայտնում է` Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցի վերելակը 7-րդ հարկից պոկվել և ընկել է, ինչի հետևանքով 2 հոգի է զոհվել։
Ըստ վարկածներից մեկի` միջադեպը տեղի է ունեցել, երբ բանվորները նորոգում էին վերելակը։
Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ պահին վերելակի խցիկում են գտնվել, իսկ վերելակը 7-րդ հարկից ընկել է նկուղ։ Ըստ նախնական տվյալների` զոհվել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։
Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և հարազատներին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



