Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն ու ձնամաքրման աշխատանքներ կատարող ավտոգրեյդերը. վիրավորներից մեկը քահանա է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վանիկ Փաշինյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և Արզական գյուղի բնակիչ, 56-ամյա Հայրապետ Մկրտչյանի վարած ավտոգրեյդերը:
Volvo-ի վարորդ Վ Փաշինյանն ու նրա ուղևոր, 34-ամյա Արթուն Դամադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ա. Դամադյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանա է, իսկ վարորդներից Հ. Մկրտչյանը աշխատում է Կոտայքի ճանշինում և այդ պահին իր գործընկերներ հետ կատարում էր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:


1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



