«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն պարտավոր է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած զրպարտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության:
Դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաեւ հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը: Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 20-ին iravunk.com կայքում հրապարակվել էր «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր հետեւյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



