Տղամարդն այրել է բանկն այն բանից հետո, երբ հրաժարվել են իրեն վարկ տրամարդել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի Կառնատակա նահանգում տղամարդն այրել է բանկն այն բանից հետո, երբ իրեն մերժել են վարկ տրամադրել։ Այս մասին հայտնում է Mint-ը։
Հրատարակության տվյալներով՝ աշխատանքային մի օր Հնդկաստանի անանուն քաղաքացին դիմել է բանկ՝ վարկ ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Այնուհետև կիրակի օրը նա կրկին վերադարձել է բանկի շենք, մի քանի տարա բենզին լցրել այնտեղ, ապա հրդեհել շենքը։
Հրդեհը նկատել են մոտակայքում գտնվող բնակիչները, ովքեր կանչել են հրշեջներին և ոստիկանություն։
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է: Այս պահին ֆինանսական կազմակերպությանը պատճառված վնասը ճշտվում է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



