Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարաբնույթ գաղափարների շուրջ միավորվում են համայնքներն ու մարզերի երիտասարդները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Awesome Nature Armenia»-ն իր շուրջ է միավորել վաթսունից ավելի տարբեր մասնագետների, գիտնականների, բնապահպանների, որոնց միավորում է հայրենի բնաշխարհն առավել «awesome» (հիանալի) դարձնելու գաղափարը։ Այս դրամաշնորհը «Awesome Foundation» միջազգային հիմնադրամի ճյուղերից մեկն է: «Awesome Nature Armenia»-ի համակարգող Անի Զաքոյանը նշում է՝ Հայաստանի տարածքում գործում են նաև «Awesome Yerevan»-ը և «Awesome Artsakh»-ը:

««Awesome Nature Armenia»-ն հիմնականում բնապահպանական է և նախատեսված է մարզերի համար: Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ Երևանում բնապահպանական ուղղություններով շատ նախաձեռնություններ կան, բայց մարզերը հետ են մնացել, կար նաև ընդհանուր զարգացման խնդիր:No description available. 

No description available.

Ոչ թե նպատակ ենք դրել ինքներս նախաձեռնել ու իրականացնել նախագծեր, այլ որպեսզի մարզերի բնակիչներն ակտիվանան, քանի որ լրիվ այլ բան է, եթե նախագծերը մարզերի համար այլ մարդիկ են անում, լրիվ այլ է, երբ հենց տեղի բնակիչներն են իրենց նախաձեռնությունները ներկայացնում և կյանքի կոչում:No description available.

Մենք 50-60 հոգանոց թիմ ենք՝ հոգաբարձուներ և համակարգողներ: Ամեն ամիս մեզ ներկայացնում են ծրագրերը, այնուհետև դրանք անցնում են երկրորդ փուլ: Հետո արդեն ունենում ենք ներկայացման օր: Եզրափակիչ փուլ հիմնականում անցնում է 3-4 նախագիծ, այնուհետև ընտրվում է լավագույն նախագիծը: Լինում են դեպքեր, երբ ամսական ունենում ենք ոչ թե մեկ, այլ երկու հաղթող նախագիծ: Դեպքեր են եղել, երբ մեկն ամբողջական, երկրորդը՝ մասնակի, կամ երկուսն էլ ամբողջական ֆինանսավորում են ստացել՝ կախված բյուջեից: Հատկապես վերջին փուլում, երբ արդեն պիտի ընտրենք հաղթող նախագիծը, մեր հիմնական նպատակն է բացատրել, որ դիմորդները մրցակիցներ չեն, բոլորս ունենք մեկ նպատակ՝ ինչ-որ լավ բան անել շրջակա միջավայրի համար: Մասնակիցներն սկսում են համագործակցել, ընկերանում են, անհրաժեշտ իրեր են իրար փոխանցում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անին՝ նշելով, որ ներկայացվող նախագծերը պետք է ունենան բնապահպանական ուղղվածություն և նորարարական բնույթ։No description available.No description available.

Ասում է՝ նախագծերը պատրաստելիս մասնակիցները հիմնականում ընտրում են աղբահավաքության և ծառատունկի թեմաները: Նմանատիպ նախագծերը, սակայն, չեն համապատասխանում դրամաշնորհի պայմաններին, քանի որ խնդրի լուծում չեն հանդիսանում։ «Տարիքային սահմանափակում չունենք: Իրենց գաղափարներն են ներկայացնում նաև մարզաբնակ դպրոցականները, օրինակ՝ դիմակների վերամշակում, համայնքի համար պլաստիկ կամ չվերամշակվող իրերից խաղահրապարակի ստեղծում և թանգարան թափոններից»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Շեշտում է՝ իրենց հիմնական ու վերջնական նպատակը բնապահպանական որևէ խնդրի լուծում տալն է:No description available.

«Հնարավոր է՝ ամենասկզբում մի փոքր գաղափար լինի, որը հետագայում ծավալվի մեծ տեմպերով, մի համայնքն օրինակ դառնա հարևան համայնքների համար: Այժմ բոլոր մարզերից էլ ունենք մասնակիցներ, ակտիվությունը նկատելի է: Փնտրում ենք նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ փոփոխության համար։ Միևնույն ժամանակ նախագիծը պետք է լինի իրատեսական ու խթանի համայնքի զարգացմանը»,-եզրափակում է Անի Զաքոյանը՝ ընդգծելով, որ այս նախագծերի կյանքի կոչման ընթացքում տարաբնույթ գաղափարների շուրջ միավորվում են համայնքներն ու մարզերի երիտասարդները:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան