Ռուս խաղաղապահները ևս մեկնել են Ղազախստանից․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել ԲՏԱ օդանավի մեջ և օդ բարձրացել Ալմաթիից։ Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
«Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամանելուց հետո ստորաբաժանումները երթ կկատարեն դեպի իրենց մշտական տեղակայման կետերը:
Նշենք, որ հունվարի 14-ին, ավարտելով տեխնիկայի և անձնակազմի բեռնումը, Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորամիավորումները Ռուսաստանի օդային ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձան հայրենիք։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



