ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան:
«Ամենայն հավանականությամբ փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է, դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



