Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չի կարելի նույն ընտանիքի երկու երեխաներին էլ տանել նույն տեղում ծառայելու

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել, որով պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների զոհերի կրտսեր եղբայրները։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը, որոնցից է՝ ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: Պատգամավորն առաջարկում է օրենքից հանել «ընտանիքի միակ արու զավակն է» բառերը՝ այդ կերպ զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ: Սակայն նախագծում ներկայացված չեն հստակ թվային տվյալներ, թե առաջարկվող փոփոխության շահառու քանի ընտանիք կարող է դառնալ, սակայն նշվում է, որ այս փոփոխությամբ պարտադիր զինծառայությունից ազատվողների թիվը մեծ չի լինելու։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչ կարծիք ունի առաջարկվող փոփոխության մասին` Ժաննա Ալեքսանյանն ասաց․ «Նմանօրինակ կարգ կամ օրենք մենք ունենք, դա Վազգեն Սարգսյանի ժամանակ է ընդունվել, որ զոհվածների եղբայրներին բանակ չեն տանում։ Այլ բան, որ զորակոչի ժամանակ պաշտպանության նախարարությունը կարող էր շրջանցել այդ կարգը և ընտրողական մոտեցում ցուցաբերել։ Կարգը մինչև հիմա էլ գործում է, վերջերս եմ խոսել ՊՆ-ի մարդու իրավունքների կենտրոնի հետ․ զոհված մի տղայի եղբորն ուզում էին զորակոչել, ընտանիքը մեզ էր դիմել ու իմացանք, որ կարգը մինչև հիմա էլ գործում է։ Այնպես որ, Հայկ Սարգսյանը պետք է ծանոթանար կամ խորհրդակցեր մասնագետների հետ ու իմանար՝ ունե՞նք այդպիսի օրենք, թե՞ չունենք»։

Անդրադառնալով այդ օրենքի մասին իր կարծիքին` իրավապաշտպանն ասաց․ « Ես այդ օրենքը դրական եմ համարում, չի կարելի նույն ընտանիքին դնել հարվածի տակ։ 44-օրյա պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ կան ընտանիքներ, որոնց երկու զավակներն էլ զոհվել են։ Չպետք է երկու եղբայրներին էլ տանել նույն տեղում ծառայելու, այս հանգամանքը պետք է վերանայել, սրա մասին պետք է մտածի կառավարությունը, որովհետև նմանօրինակ դեպքերը շատ են։ Պետք է այդ ընտանիքների մասին մտածել․ ինչո՞ւ այնպես չեն կարգավորել, որ երկու եղբայրն էլ միևնույն տեղում չլինեին, սա անընդունելի եմ համարում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե