Մադոննայի ավագ որդին հրաժարվում է ապրել մոր հետ (լուսանկարներ)
ՖՈՏՈTert.am-ը գրում է.
Փոփ երգչուհի Մադոննայի ավագ որդին` Ռոկոն, չի ցանկանում ապրել մոր հետ` Նյու Յորքում։ Տասնհինգամյա դեռահասն արդեն մի քանի ամիս է՝ ապրում է հոր` Գայ Ռիչիի ու նրա երիտասարդ կնոջ`մոդել Ջեքի Էյնսլիի հետ, հայտնում է Tatler-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մադոննային չի հաջողվել համոզել որդուն լքել Լոնդոնն ու վերադառնալ իր մոտ` Միացյալ Նահանգներ: Ուստի՝ երգչուհին դիմել է Մանհեթենի գերագույն դատարան` Ռոկոյին հետ բերելու նպատակով:
Սրան անմիջապես արձագանքել է նրա նախկին ամուսինը` Գայ Ռիչին` հայտարարելով, որ Ռոկոն այլևս չի ուզում վերադառնալ Նյու Յորք: Այժմ դատարանի որոշմամբ դեռահասը պետք է անպայման հանդիպի մորը, զրուցի նրա հետ` նախքան վերջնական որոշում կայացնելը։




1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



