Արտակարգ իրավիճակ` Արագածոտնի մարզում. գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 15-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ գայլերի ձեռքը կրակն են ընկել:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղի մի քանի ձի ու քուռակ:
«Վերջին դեպքը երեկ գիշերն է տեղի ունեցել, երբ գայլերը կերել են քուռակի ու չգիտենք ինչ անենք: Գայլերն ազատ գալիս են գյուղ, և մենք չենք համարձակվում պաշտպանել մեր կենդանիներին: Պաշտպանելու միակ միջոցը հրացան գործադրելն է՝ գայլերին խփելու համար: Բայց դրա համար էլ մեզ քրեական պատասխանատվության կենթարկեն:
Ուզում ենք, որ այս հրապարակմամբ Աշտարակի ոստիկանությունը հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի՝ գյուղը գայլերի հարձակումներից փրկելու համար», նշել են գյուղի բնակիչները:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



