Արտաշատում ավտոմեքենա է այրվել. տուժածներից մեկը երեխա է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 17-ին, ժամը 14։45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ZIL 130» մակնիշի բեռնատարին և բռնկվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորներ Գ․ Հ․-ին (ծնված 1977 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 1959 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2009 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Երևանի Էրեբունի ԲԿ, այնուհետև Գ․ Հ․-ն (ծնված 2009 թ․) տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 14:59-ին: Այրվել է «Lada 21010» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



