Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2015-ի ամենաարյունալի և աղմկահարույց սպանությունները (լուսանկարներ)

ՖՈՏՈ

 Operativ.am-ը գրում է.

2015 թվականն աչքի ընկավ ոչ միայն բուռն իրադարձություններով, այլ նաև մի շարք աղմկալի սպանություններով, որոնք դեռ երկար կհիշվեն, որպես 2015 թվականի ամենաարյունալի իրադարձություններ: Operativ.am-ը ներկայացնում է 2015-ի ամենաաղմկալի սպանությունները: 

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունը

Թերևս տարվա սկզբին կատարված սահմռկեցուցիչ սպանությունների շարքին է դասվում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Հունվարի 12-ի կեսօրին ամբողջ Հայաստանը ցնցվեց. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը սպանել էր մի ողջ ընտանիքի: 

Սերյոժա Կարապետի Ավետիսյան (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյան (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
Արմեն Սերյոժայի Ավետիսյան (1981 թ․ ծնված, նրանց որդին),
Արաքս Անդրանիկի Ավետիսյան (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
Աիդա Սերյոժայի Ավետիսյան (1979 թ․ ծնված, դուստրը),
Հասմիկ Արմենի Ավետիսյան (2013 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամին՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանին, Պերմյակովը հասցրել էր դանակի հարվածներ: Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց ծանր վիճակում: Նրա կյանքի համար պայքարում էին Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բժիշկները, սակայն  փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ: Հանցագործը հայտնաբերվել էր հայ-թուրքական սահմանի մոտ' Բայանդուր գյուղի հատվածում: 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանությունը

Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտը սպանվել էր համակուրսեցիների կողմից՝ առանձնակի դաժանությամբ:  Զինծառայող Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էին համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Դատական գործընթացը մինչև այսօր շարունակվում է:

«Երրոդմասցի Լյովիկ»-ի, Դրոյի և Մոսոյի սպանությունը

Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվեց երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։ Սպանությունն իրականացվել էր 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (Ծըգլ) 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (Գաստիկ) կողմից: Վերջիններս մարտի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ներկայացան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: 

«Հայփոստի» վարորդ-ուղեկցողի սպանությունը

Ապրիլի 14-ի առավոտյան՝ Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, հայտնաբերվել էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի մոտ հայտնաբերվել էր Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ:

«Չուգուն»-ի սպանությունը

Հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 09.10.1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի (Չուգուն) ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Վերջինս տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Արթուր Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել էր դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 4 պարկուճ, 1 գնդակ։

Մեծահարուստ «Ազովի Համո»-ի սպանությունը 

Հուլիսի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում՝ Երևանի Օհանովի փողոցի բնակարաններից մեկում, հայտնաբերվել է Ռոստովի մարզի Ազով քաղաքի բնակիչ, մեծահարուստ Համլետ Ասատրյանի (Ազովի Համո) դին` պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով: Քննությամբ պարզվել է, որ ազգությամբ հայ Համլետ Ասատրյանը ՌԴ քաղաքացի է, ով Երևան է եկել 2015թ-ի հուլիսի 9-ին և բնակվել նշված բնակարանում։ Դիակը հայտնաբերել է նրա կնոջ եղբայրը՝ Գ.Հայրոյանը, ով անհանգստանալով, որ Համլետ Ասատրյանն իրեն չի զանգահարել և չի պատասխանել հեռախոսազանգերին, 2015թ. հուլիսի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնացել է նշված բնակարան, իր բանալիով բացել բնակարանի մուտքի դուռը և նախասրահում տեսել Համլետ Ասատրյանի դին` արնաշաղախ վիճակում:

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը

2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի էքստրասենս («6-րդ զգայարան» հաղորդման մասնակից) դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էր Երևանի 20-ամյա բնակիչ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

Տավուշի զինկոմի սպանությունը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով: Վերջինս հանդիսանում էր  Տավուշի զինվորական կոմիսար:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ. Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, Մովսես գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:

Հանքավանում եղբայրների սպանությունը

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, իսկ երրորդի դիակը գտնվում է Հանքավան գյուղում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածներն են՝ 1980 թ. ծնված Վահե Գալստյանը, 1990 թ. ծնված Վարդան Գալստյանը և 1988 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հայրապետ Սեփոյանը ներկայացել է ոստիկանություն: Վերջինս ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հրազդանցի Հարություն Մխիթարյանի՝ «Սպորտբազայի Մխո»-ի քրոջ որդին է: 

«Անելիք բանկ»-ի 32-ամյա իրավաբանի սպանությունը

2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 14 շենքի մոտ լսվել է կրակոցի ձայն, կա տղամարդու դիակ: Պարզվել է, որ Վարդանանց 14-րդ շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով: Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։ Հովհանես Աթանյանի սպանության կասկածանքով Մ.Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար