Երևան, 03.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-թուրքական «գործընթացի» մեկնարկը և աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը։ Հասկանալի է՝ այստեղ շատ կարևոր է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը վերջնականապես չկորցնի իր դեմքը, բայց դժվար է ակնկալել, թե ՀՀ ներկայիս իշխանություններն ընդհանրապես ի վիճակի են արժանապատվության դիրքերից հանդես գալ։ Այս համատեքստում հատկանշական է, որ Մոսկվայում հանդիպման եկած հայկական պատվիրակության մեքենայի վրա ՀՀ դրոշը բացակայում էր, այն դեպքում, երբ թուրքական պատվիրակության մեքենայի վրա իրենց դրոշը դրված էր։

Երեկ Ռուբեն Ռուբինյանն ինչ-որ պարզաբանումներ տվեց, թե իբր Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ում այդ երկրի դեսպանի մեքենայով է եղել, դրա համար է մեքենայի վրա եղել Թուրքիայի դրոշը, և այլն, սակայն, միևնույնն է, իրականությունից հեռու չես փախչի: Այս ամենը կարող է մանրուք թվալ, սակայն դիվանագիտության մեջ մանրուքներ չկան։ Եվ յուրաքանչյուր արարողակարգային նրբություն իր նշանակությունն ու ուղերձներն ունի, որոնք պետք է հաշվի առնել։ Եվ եթե Հայաստանի ու Թուրքիայի պատվիրակների մեկուկես ժամ տևած բանակցություններից հետո կողմերը գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ կատարեցին, ապա դա դեռևս չի նշանակում, թե արդեն դրական միտում է նկատվում, ինչպես որ ցանկանում են ներկայացնել որոշ իշխանական շրջանակներ։ Նախ՝ նկատի ունենանք, որ սա առաջին հանդիպումն էր։ Եվ այն, ըստ երևութին, ճանաչողական բնույթ է կրել, որի ժամանակ դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են միմյանց հետ և նախքան բովանդակային հարցերի շոշափումը ճշգրտել հաջորդ հանդիպման անցկացման վայրի, ժամանակացույցի և այլ արարողակարգային հարցեր։

Ուստի միամտություն է կարծել, որ եթե առաջին հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, ապա բանակցությունների ընթացքում Թուրքիան նախապայմաններ առաջ չի քաշելու։ Ու փորձագիտական շրջանակները պատահական չեն համարում, որ պատվիրակների հանդիպումից օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտարարեց, թե Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն հայկական կողմից 4 նախապայման կատարելու դեպքում։ Մյուս կողմից՝ Էրդողանն այս իրավիճակում ընդգծում է, թե Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ։ Երկու երկրների պատվիրակների հանդիպումից առաջ այսպիսի հայտարարությունների միջոցով թուրքական կողմը ուղերձ է հղում, որ իրենք, միևնույնն է, առաջնորդվելու են նախապայմանային տրամաբանությամբ։

Հիշենք, որ նախկինում ևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք փորձ է տեղի ունեցել, և, որպես կանոն, թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Իսկ հիմա արդեն կարելի է պատկերացնել, որ երբ Հայաստանը պատերազմում պարտվել է, և հայկական դիրքերը թուլացած են, թուրքական պատվիրակն ինչպիսի նախապայմանների շարք կարող է առաջ քաշել։ Դեռ ավելին՝ Անկարան փորձելու է բանակցությունների ընթացքում ամբողջ ուժով ճնշել Երևանին։ Հենց դրանով է պայմանավորված թուրքական կողմի շահագրգռվածությունն այն հարցում, որ դիվանագիտական շփումների գործընթացը տեղի ունենա առանց միջնորդ պետության։ Այս հանգամանքն Անկարան օգտագործելու է նաև Արցախյան հիմնահարցում ներազդեցություն ձեռք բերելու համար, որի համատեքստում իրենց գլխավոր նպատակն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն աշխատանքը չվերսկսի։

Եվ պատահական չէ, որ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, թե Մինսկի խումբը չի կարողանում լուծել Արցախյան հիմնահարցը, իսկ Ալիևը համանախագահներին «թոշակի» է ուղարկում՝ հայտարարելով, թե թույլ չի տալու, որ Արցախի հարցով զբաղվեն։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նպատակներից մեկը «3+2» համագործակցության ձևաչափի ներքո իր դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացնելը, ապա Միջին Ասիա սողոսկելն է։ Շատ ուշագրավ է, որ ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու իրողությունը թուրքական և ադրբեջանական մամուլում բավական ծանր էին տանում։ Եվ այդ ֆոնին պաշտոնական Անկարան նախաձեռնեց Թուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտակարգ նիստը Ղազախստանի իրավիճակի թեմայով։ Միևնույն ժամանակ, Էրդողանի խորհրդական Իհսան Շեները նշեց, թե Ղազախստանը կարող է վերադառնալ իր մշակութային արմատներին և, ակնարկելով խաղաղապահ ուժերի տեղակայումը, ընդգծեց, թե Ղազախստանին այժմ ցանկանում են «նոր լծի տակ» մտցնել։

Իսկ «Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարեց, որ անհապաղ անհրաժեշտ է կազմավորել «Թուրանական բանակ»։ Այսպիսի հայտարարությունները ցույց են տալիս Թուրքիայի թաքնված մտադրությունները։ Ճիշտ է՝ որոշ հարցերում Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են, բայց ռազմավարական առումով այս երկրները մնալու են որպես տարածաշրջանում գլխավոր մրցակիցները, որոնք պատկանում են տարբեր ռազմաքաղաքական դաշինքների։

Ու այս համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան դիրքավորվել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարվի, ռազմական գործողություններ սկսվեն, Ռուսաստանը խրվի հակամարտության մեջ, և ինքը ՌԴ-Արևմուտք հակամարտությունն օգտագործի Հարավային Կովկասում, Սիրիայում և Միջին Ասիայում ակտիվ միջամտություն ունենալու և Ռուսաստանին դուրս մղելու համար։ Այնպես որ, թուրքական ճնշմանը դիմագրավելու նպատակով հայկական կողմն ակտիվորեն պետք է աշխատի Ռուսաստանի հետ՝ ցույց տալով Անկարայի ազդեցության ընդլայնումից եկող վտանգները, և թուրք-ադրբեջանական օրակարգին հակադրելու համար ստանա ռուսական կողմի գործուն աջակցությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա, Ադրբեջանի պահանջների տակ են իրենք ստորագրել. ՄարուքյանՓաշինյանին ձեռնտու է, որ ադրբեջանցիներ ապրեն Հայաստանում, ընտրող կունենա. Ավետիք ՉալաբյանՊարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքիցԴու արժանի՛ ես փոփոխության. Սամվել Կարապետյան Խաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանումՖասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցելԱրի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա Տնտեսությունը հնարավոր չէ՛ զարգացնել, եթե չգիտես տնտեսագիտություն. Սամվել Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ավան վարչական շրջանումՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակիՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ»Եկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբՀուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ նշանակություն կունենան ներկայիս ընտրությունները Հայաստանի համարԵթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Հայաստանում խաղաղության ամենամեծ թշնամին ՔՊ-ն էԼվացքի մեքենայում կնոջ մնացորդներ են հայտնաբերվելՓորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանՄինչ բոլորը զբաղված են Հ1-յան երկօրյա բանավեճերով, գործընթացներ են տեղի ունենում «թիկունքում». Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ինՍա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Քաղաքականությունը ցանկությունների մրցույթ չէ, այլ իրական հնարավորությունների և հետևանքների հաշվարկ․ Մհեր ԱվետիսյանՓոփոխության Մեծ Հանրահավաք հունիսի 3-ին3 հորոսկոպի նշան, ովքեր կամուսնալուծվեն հունիսին Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցումՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, հանցավոր անգործությունն ու թշնամnւթյունը հայ ժողովրդի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին ԱՄՆ–Իրան բանակցություններում դեռևս պահպանվում են տարաձայնությունները Նարդին Մուլահուսեյնովիչը հեռացավ «Նոայից» Ուկրաինան մեծացնում է պաշտպանական ծախսերը՝ ԵՄ աջակցությամբ Մեր զինված ուժերն այսօր ավելի լավ վիճակում են, քան անցյալում էին․ ԻՀՊԿ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է հանգեցնել Կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման. ԱԳՆ Հունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելու Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում Խաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ ՀայաստանՌուսաստանը կարող է թիրախավորել հրթիռային տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունները․ Զելենսկի Բելգիան ստուգողական խաղում հաղթեց Խորվաթիային Էրդողանը և Փաշինյանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունները Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ