Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավելի ու ավելի վատ ենք ապրելու, սիրելի՛ «հպարտ քաղաքացիներ»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։ Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ էներգակիրների գների բարձրացման և մատակարարման շղթաների խաթարման պարագայում ամբողջ աշխարհում գնաճային տրամադրություններ են նկատվում, սակայն այս պարագայում Հայաստանում գների աճի տեմպերը մի յուրահատուկ անտրամաբանական բարձրացմամբ են արտահայտվում։ Ավելի ստույգ՝ համաշխարհային շուկայի գնանկմանը Հայաստանի տնտեսությունն արձագանքում է շատ դանդաղ ու դժվար, իսկ թանկացումներին՝ րոպեական, և շատ դեպքերում, օգտագործելով համաշխարհային գների փոփոխության առիթը, անհարկի թանկացում է կատարվում։

Հատկապես անհանգստացնող է պարենային ապրանքների գների բարձրացումը, ինչը ոչ միայն լուրջ սոցիալական, այլ նաև պարենային անվտանգության հարց է։ Պարզ է, որ բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող Հայաստանի համար առանցքային պետք է լինի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Եվ դրանով էր պայմանավորված, որ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ Փաշինյանը խոստանում էր, որ Հայաստանում խթանելու են գյուղատնտեսության զարգացումը և պարենային արտադրանքի ծավալների ավելացումը, սակայն, ինչպես Փաշինյանի մյուս պոպուլիստական հայտարարությունները, այս խոստումները ևս մնացին լոկ խոսքերի մակարդակով՝ օդից կախված։ Գյուղնախարարության լուծարումից հետո գյուղոլորտը, մեծ հաշվով, դուրս է մնացել հատուկ հոգածությունից, իսկ իշխանությունների տեսադաշտը ասֆալտ փռելուց այն կողմ չի անցնում։

Չէ՞ որ գյուղատնտեսությունը կլիմայական պայմաններից կախված տնտեսության ամենառիսկային ճյուղերից է, որի արդյունքները տեսնելու համար ժամանակ և մեծ ջանքեր են պետք, իսկ ասֆալտ փռելու գործընթացը միանգամից տեսանելի է ու մեծ ժամանակ չի պահանջում։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Արցախից մեծ քանակությամբ պարենային ապրանքներ էին գալիս Հայաստան, իսկ պատերազմից հետո Արցախի տարածքների կորուստի արդյունքում իրավիճակն այնքան բարդ է, որ նույնիսկ Հայաստանից այնտեղ մթերք արտահանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Կարճ ասած՝ պարենային ապահովության առումով մեր տնտեսությունն ինքնաբավ չէ, ինչը Հայաստանին չափից ավելի մեծ կախվածության մեջ է դնում արտաքին շուկաներից ու այնտեղ տեղի ունեցող տեղաշարժերից։

Օրինակ՝ Հայաստանը հացահատիկը մեծամասամբ ներկրում է Ռուսաստանից, և եթե Ռուսաստանում հացահատիկի բերքի նվազում նկատվի, ապա Հայաստանն անմիջապես իր վրա կզգա դրա հետևանքները։ Սակայն այլ հանգամանքներ ևս կան, որոնք շուկայում նկատվող գնաճի մակարդակն ավելի են բարձրացնելու։ Մասնավորաբար, խմելու ջրի գինը հունվարի 1-ից արդեն բարձրացել է 20 դրամով։ Այնինչ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։ Իսկ այժմ նույն Փաշինյանը ջրի թանկացումն արդարացնելու համար նշում է, որ եթե ջրի գինը հիմա չբարձրանա, ապա 2024 թվականին այնքան կբարձրանա, որ շատ մեծ տարբերություն կտա։ Չնայած զարմանալի ոչինչ չկա, այդ ե՞րբ է Փաշինյանը կատարել ժողովրդին տված իր խոստումները, որ հիմա էլ կատարեր։

Եվ ահա, ջրի թանկացմանը հաջորդում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։ Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման հիմնական պատճառներն ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու «Գազպրոմ» ընկերության նկատմամբ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի խնդրի հետ կապված պարտավորությունների չկատարումն է։ Այսինքն, խնդիրը բացարձակ ՀԷՑ-ը չէ, ինչպես ոմանք փորձում են մատուցել, այլ այն, որ այս իշխանությունները չեն կարողացել արդյունավետ կառավարել էներգետիկ ոլորտը, որի արդյունքում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը լցնելու ծանրությունը դրվելու է հասարակ սպառողների ուսերին։ Թանկացումների այս շղթային շուտով գումարվելու է նաև գազի թանկացումը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13ին գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին։ Եվ համապատասխան որոշման կայացման դեպքում Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 6 տոկոսով։ Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում տնտեսվարողները, բնականաբար, փորձելու են իրենց ծախսերի աճը փոխհատուցել ծառայությունների ու ապրանքների գների բարձրացմամբ։ Ստացվում է, որ Հայաստանը բախվում է գների բարձրացման հետ կապված կատաստրոֆիկ մի վիճակի՝ այն դեպքում, որ ոչ շատ վաղուց Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Դե, Փաշինյանը 2018-ին ու դրանից առաջ էլ նախկիններին մեղադրում էր, թե գազի գինը շատ բարձր է, խոստանում էր, թե իշխանության գալու դեպքում գազի գինը կնվազի: Բայց իշխանության գալուց մի քանի ամիս անց հպարտորեն հայտարարեց, թե... գազը չի թանկանա:

Բայց նույնիսկ այս խոստումը կատարել նրան չհաջողվեց: Մի խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը «ապոկալիպտիկ» է, քանի որ քաղաքացիների եկամուտների աճ չկա, բայց կա գործազրկության և արտագաղթի աճ, իսկ գնաճային ֆոնն այլևս անտանելի է։ Թեպետ սա, երևի թե, սպասելի էր, իսկ իշխանություններն էլ, կարծես թե, հանգիստ են տանում այսպիսի զարգացումները. թերևս վստահ են, որ մեր հասարակության մեջ մոտ մի 680 հազար մարդ կա, որ նույնիսկ թանկացումների դեպքում է «լավ ապրելու» և ապաշնորհ իշխանությունների առաջ իր պահանջները դնելու փոխարեն նախընտրելու է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր Կամենդատյան