Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հակոբը բարի էր, ընկերասեր, սկզբունքային». սեփական մարմնով են ծածկել վիրավոր զինծառայողին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հակոբը տան սիրելին է՝ տատիկ-պապիկի, ծնողների, քեռու, բոլորի ուշադրության ու սիրո կենտրոնում: Երկու ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ծառայում էր Մատաղիսի մոտոհրաձգային վաշտում, հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորն էր: Հակոբի քեռին՝ Տիգրանը, նշում է՝ ծառայությունը սկզբնական փուլն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնտեղ տանկի ու հետևակի մարտական մեքենայի մասնագետներ են պատրաստում: «Զորամասի հրամանատարն անձամբ գալիս ու ընտրում էր բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների: Մի օր եկել, հարցրել էր, թե ով է սովորում բնական գիտությունների ուղղությամբ, Հակոբն, իհարկե, արձագանքել էր: Հետո հրամանատարն ասել էր, թե՝ «արի, քեզ տանկիստ դարձնեմ»:

No description available.

Չնայած նրան, որ սկզբում քրոջս տղան մերժել էր, բայց զորամասի հրամանատարն, ի վերջո, համոզել էր նրան: Արդյունքում պատրաստություն էր անցել, ստացել հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորի պաշտոն և տեղափոխվել Մատաղիս»,«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանը:

No description available.

Տղան անսպառ հետաքրքրություն ուներ բնական գիտությունների նկատմամբ: «Դեռ փոքր տարիքից մաթեմատիկայով ու ֆիզիկայով սկսեց հետաքրքրվել, իր մեջ մեծ սեր կար բնական գիտությունների նկատմամբ: Արդյունքում որոշեց, որ պետք է ընդունվի ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Վեց ամսվա ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Նպատակներ ուներ, մոտիվացիա՝ ևս: Ցանկանում էր խորանալ մասնագիտական ուղղությամբ, Հայաստանում IT կազմակերպություն ստեղծել, իրականություն դարձնել իր երազանքները: Միշտ բերում էր Սթիվ Ջոբսի օրինակը, հետաքրքրվում նրա կենսագրությամբ, ասում՝ ավտոտնակում, ընկերոջ հետ հայտնագործություններ անելով՝ նա հասել է մեծ բարձունքների, եթե հասարակ մարդ լինելով՝ կարողացել է դա անել, ինչո՞ւ ես կամ մեկ ուրիշը չի կարող»,-պատմում է Տիգրանը: Ասում է՝ լիդերի բնավորություն ուներ, սիրում էր ամեն հարցում առաջնորդ լինել:No description available.

«Անչափ բարի էր, նպատակասլաց, ընկերասեր, սկզբունքային, սրանք այն հատկանիշներն են, որոնք բնորոշում են Հակոբին»,-հավելում է մեր զրուցակիցը:No description available.

Վստահաբար, այս հատկանիշներն առաջնորդել են Հակոբին ծառայության ողջ ընթացքում, հետո նաև մարտի դաշտում: «Ծառայությունից երբեք չի դժգոհել, այո, ինչպես բոլորը, ինքն էլ դժվարություններ ունեցել է, բայց պատվով է հաղթահարել դրանք: Հնարավորություն ուներ տանն ավելի մոտ ծառայելու, բայց ասում էր՝ որտեղ գնացել եմ, այնտեղ էլ պիտի ծառայեմ ու զորացրվեմ: Երկու զորամասերից իր ծառայակից ընկերները հիմա շատ հաճախ են գալիս մեր տուն, զրուցում ենք, պատմություններով փոխանակվում: Սիրված ընկեր է եղել, վառ անհատ»,-հավելում է Հակոբի քեռին:No description available.

Բայց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը բոլորի կյանքը գլխիվայր շուռ տվեց, անգամ նրանց, ովքեր մարտի դաշտում չէին: «Սեպտեմբերի 26-ին զանգահարեց, երևի մեկ ժամից ավելի զրուցեցինք տարբեր թեմաներից, հաջորդ օրը սկսվեց պատերազմը: Տպավորվել է այդ օրը, կիրակի էր, գնացել էինք ամառանոց, հարևանից տեղեկացանք, որ Արցախում պատերազմ է սկսվել: Հետո արդեն իր ծառայակից ընկերներն են պատմում այդ օրվա մասին: Ասում են՝ կիրակի էր, ուշ արթնացանք, հասկացանք, որ մարդ չկա զորամասի տարածքում: Դրա դիմացը՝ Մատաղիսի լանջին, կար տարածք, որտեղ զինվորները կրակային պարապմունքներ էին անցկացնում: Տղաներն այդ հատվածում ծուխ են նկատում, տեսնում, որ կրակում են, անգամ զարմանում, թե առավոտյան այս ինչ են անում: Այդ պահին իրենց մոտով արտասվելով զինվոր է անցնում, հարց ու փորձ են անում, թե ինչ է պատահել, արձագանքում է՝ տղերք, պատերազմ է:No description available.

Բնական է՝ արագ-արագ հանդերձավորվել են, գնացել ընկերների մոտ՝ դեպի Թալիշի ուղղությամբ 101 դիրքը: Ընկերները պատմում են՝ պատերազմի ժամանակ այս դիրքում մի պահ շրջափակման մեջ են հայտնվել: Իրենց վաշտով որոշում են դուրս գալ շրջափակումից: Այդ ժամանակ բոլորի մոտ նռնակ է լինում: Հակոբն ընկերներին ասում է՝ եթե հանդիպենք թշնամուն, կվազեմ իրենց կողմ, հնարավոր է՝ չհասցնեմ իմ նռնակի օղակի քաշել, ձեր մոտ եղած նռնակները կնետեք իմ ուղղությամբ ու կհեռանաք, հանկարծ չսպասեք: Տղաներից մեկն ասել է՝ ես նման բան անել չեմ կարող, Հակոբը ժպտալով պտտվել է՝ իսկ ես կանեմ: Ընկերներն ասում են՝ սկզբում չհասկացանք, թե ինչ է ուզում ասել, հետո վերլուծեցինք ու, անկախ մեզանից, արտասվեցինք: Բարեհաջող կերպով քայլելով հասնում են Մատաղիսի մատույցների մոտ: Տղաներին ասում է՝ դուք գնացեք, այդ ընթացքում զորքը պետք է նահանջ, զորաշարժ կատարեր: Իսկ ինքը նստում է քարին ու ասում՝ պետք է սպասեմ մինչև Դավիթը գա, Դավիթն իր ամենամոտ ընկերն էր: Մինչև Դավիթը չգա, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնալու: Տղաների մի մասը տեղավորվում է մեքենաների մեջ ու հեռանում, իսկ ինքը մինչև գիշերվա ժամը երեքը սպասում է Դավիթին: Դավիթը գալիս է, և միասին վերջին մեքենաներով գնում են Ալաշան տեղամաս»,-հավելում է Տիգրանը:No description available.

Հակոբի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 12-ի երեկոյան: «Զանգեց, զրուցեցինք, բնական է՝ անհանգստանում էինք, հարցնում՝ որտեղ է: Ամեն ինչ այլաբանորեն էր ներկայացնում, ասում էր Բուսաբանական այգում ենք, այդ կերպ ցանկանում էր բացատրել տեղանքը, հուշել, որ անտառներում են: Հետո ասաց՝ հնարավոր է մի քանի օր չզանգահարեմ, բայց ամեն ինչ նորմալ է: Ինքը գիտեր, որ հաջորդ օրը պետք է գնա մարտական առաջադրանքի»,-հավելում է զրուցակիցս: Իսկ հետո՝ դադար, երկուսս էլ գիտենք, թե հաջորդիվ ինչի մասին պիտի զրուցենք… Հակոբը զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ Մատաղիսի բարձունքի 530 դիրքում: «Հյուսիսային սահմանի հայտնի դիրք է, որը թշնամին ցանկացել է անընդհատ ճեղքել, Մատաղիսն արդեն գրավված է եղել: Թշնամին որոշել է այդ ուղղությամբ ճեղքել, խորանալ դեպի Մարտակերտի «Եղնիկներ»: Մատաղիսի զորքը պահել է այդ դիրքը, տղաները մինչև վերջ պայքարել են, չեն նահանջել: Այդ հատվածում բավականին շատ զոհեր են եղել: Հակոբի ու մյուս տղաների զոհվելու մասին իրար չճանաչող մարդիկ՝ ժամկետայիններն ու կամավորականները, նույն բանն են պատմում, այսինքն՝ նրա ու մյուս տղաների մահվան հանգամանքներն արդեն կարող ենք որպես փաստ ներկայացնել:

Հոկտեմբերի 13-ին իրենք հասել են 530 դիրք, մեծ թվով վիրավորներ են եղել, անցել են պաշտպանության: Տղաները մեկ բառով են բնորոշում ամեն ինչ՝ ահավոր էր, հնարավոր՝ արգելված ու չարգելված զենք էին օգտագործում այդ դիրքի ուղղությամբ: Հակոբն աբովյանցի կամավորականի հետ սկսում է դիրքից վիրավորներին տարհանել, 23 հոգու դուրս են բերում, վերադառնում են 24-րդի՝ Հարութի հետևից: Ժամկետային զինծառայող է լինում, ունենում է ողնաշարի վնասվածք: Տղաներն ավտոմատներով ֆիքսում են նրա մեջքը, որ կարողանան բարձրացնել ու տեղափոխել: Հանկարծ ավիացիայի ձայներ են լսում, բոլորը պնդում են, որ ԱԹՍ չի եղել: Ձայները լսելով՝ Հակոբն ու Դավիթն իրենցով ծածկում են վիրավոր զինծառայողին: Բեկորային վնասվածքներ են ստանում, այդ ժամանակ ահագին զոհեր ենք ունենում: Իրենք փրկում են այդ տղային, փառք աստծո՝ ողջ է, ասում են, որ արդեն լավ է: Բայց, ավաղ, Հակոբն ու կամավորական Դավիթ Գրիգորյանը բեկորային վնասվածքների հետևանքով զոհվում են»,-եզրափակում է Տիգրանը՝ հավելելով՝ բոլորն են հերոս, քանի որ մինչև վերջ կանգնել են ու պայքարել: Վրա է հասնում զրույցի ընթացքում երկրորդ լռությունը, չգիտեմ՝ էլ ի՞նչ հարցնեմ...

Հ. Գ. Հակոբ Պետրոսյանը Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաև Արցախի պաշտպանական բանակի վեցերորդ պաշտպանական շրջանի (Մատաղիսի) «Անձնուրաց պաշտպան» մեդալով՝ զորամասի հրամանատարի կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր