Մեքսիկայում սպանվել է ոստիկանական քրոնիկոնի լրագրողը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկացի լրագրող Մարգարիտո Մարտինեսին կրակել են Տիխուանայի իր տան դիմաց: Այս մասին հայտնում է տեղի Cadena Noticias պարբերականը, որում նա աշխատում էր:
Մարգարիտո Մարտինես Էսկիվելը ոստիկանական քրոնիկոնի լրագրող էր Տիխուանայից: Նրա ուղղությամբ կրակ են արձակել հունվարի 17-ի առավոտյան, երբ դուրս էր գալիս տանից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն պաշտոնական վարկածներ դեռևս չկան:
Մարտինեսը համագործակցել է տեղի և միջազգային պարբերականների հետ որպես հեղինակ և լուսանկարիչ, որը կենտրոնանում էր տարածաշրջանային հանցավորության թեմայում:
2021 թվականին Մեքսիկայում 7 լրագրող է սպանվել, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի երկրների շրջանում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



