Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 100 ուխտավորներ այցելել են Ամարասի վանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Օռլովը նշել է, որ վանական համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, այդ իսկ պատճառով անվտանգության նկատառումներով խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ է։
Նա հավելել է, որ օրվա ընթացքում անձնակազմը նաև պայթյունավտանգ առարկաների առկայության ստուգումներ է անցկացնում համալիրի տարածքում։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



