ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ամերիկյան պարբերականի լուրն Ուկրաինայից ռուս դիվանագետների և նրանց ընտանիքների դուրս բերման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը մոտ 50 մարդ է դուրս բերել Կիևում և Լվովում իր հյուպատոսություններից: Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային:
Նրա խոսքով՝ դուրս գալուն պատրաստվում են նաև Ուկրաինայի տարածքում գտնվող երկու այլ հյուպատոսությունների աշխատակիցներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված տարհանումը:
Ինչպես պնդում է ամերիկյան պարբերականի աղբյուրը, հունվարի 5-ին Ուկրաինայից հեռացել է 18 մարդ, հիմնականում ռուս դիվանագետների կանայք և երեխաները: Դրանից հետո մոտ 30 մարդ է դուրս եկել Կիևից և Լվովից:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կիևում Ռուսաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



