Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը:
Հունվարի 18-ին այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա Է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիեւում վայրԷջք Է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»,- պնդում Է հրատարակությունը: Ըստ որում ենթադրվում Է, որ ինքնաթիռները տեղ են հասցրել NLAW հակատանկային համալիրներ՝ կառավարելի հակատանկային փոխադրովի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



