Բուայեն կոչ է արել Մակրոնին՝ ներողություն խնդրելու պահանջ ներկայացնել Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսի հասցեին Ալիևի հնչեցրած սպառնալիքներին, գրել է. «Կոչ ենք անում նախագահ Մակրոնին՝ ներողություն խնդրելու պահանջ ներկայացնել Ադրբեջանին և քննարկել դեսպանին հետ կանչելու հարցը»:
Ավելի վաղ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Վալերի Պեկրեսը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին Արցախ կատարած իր այցին, անգործության մեջ էր մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։
Ալիևը նաև ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։