Լոնդոնի քաղաքապետն առաջարկել է տուգանել ավտոմեքենայով երթևեկելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոնդոնում անձնական մեքենայով ուղևորությունների համար կարող են գումար գանձել: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Խանի կարծիքով՝ նման պրակտիկան կօգնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:
Բացի այդ, այդ միջոցառումը կարող է նպաստել ուղևորությունների քանակի նվազմանն ու Լոնդոնը մոտեցնել ածխածնի առումով չեզոք քաղաք դառնալուն 2030 թվականին: Իշխանությունները մտադիր են գումարի գանձման համակարգ մշակել՝ հաշվի առնելով անցած տարածությունը, ժամանակը և մեքենայի գտնվելու վայրը:
Քաղաքապետը քաղաքային տրանսպորտի վարչությանն արդեն հանձնարարել է զբաղվել համակարգի ստեղծման հարցով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



