Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգատչան:
Փարիզի քաղաքապետի տեղակալը գրել է, որ հունվարի 19-ին ոգեկոչում են 15 տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը: Նա հիշեցրել է, որ Դինքն արժանացել է Oxfam Novib մրցանակի խոսքի ազատության, հայերի և թուրքերի հաշտեցման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: «Փարիզը հարգանքի տուրք կմատուցի նրա հիշատակին՝ քաղաքում նրա անունով վայր անվանակոչելով Փարիզ 13 թաղամասում»,- գրել է Նգատչան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



