Էրդողանը կմեկնի Ուկրաինա․ հայտնի է այցի օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջիկայում նախատեսում է այց կատարել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Այցը կմեկնարկի փետրվարի 3-ին։ Այցի ընթացքում նշվելու է թուրք-ուկրաինական միջպետական հարաբերությունների 30-ամյակը։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի հյուրընկալվեն Անկարայում եւ փորձեն Թուրքիայում փորձեն կարգավորել ռուս-ուկրաինական հարաբերություններում եղած խնդիրները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, այդ թվում Էրդողանի նախաձեռնությունը, որը կարող է բերել այն բանին, որպեսզի Կիեւը վերադառնա Մինսկյան համաձայնագրի կատարմանը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



