Ինչո՞ւ Բայդենը զորք չի ուղարկի Ուկրաինա՝ երկրի շուրջ իրավիճակի սրման պարագայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» պարագայում՝ վերջինիս առաջ պարտավորվածության մասին պայմանագրի բացակայության պատճառով: Այս մասին Associated Press-ի իր հոդվածում գրել է վերլուծաբան Ռոբերտ Bերնսը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հակամարտության մեջ մտնելը Մոսկվայի հետ «ահռելի մեծ խաղ» կդառնար: «Այդ պատերազմը կարող է տարածվել ողջ Եվրոպայի վրա, հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը և վերաճել փոխադարձ միջուկային հարվածների»,- կարծիք է հայտնել սյունակագիրը:
Ջո Բայդենն ավելի վաղ կայացած ասուլիսում հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ԱՄՆ-ի և դաշնակիցների արձագանքը կլինի «դաժան և արագ»:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն իր զորքերը տեղաշարժում է իր երկրի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ ոքի չի սպառնում և ոչ ոքի չպետք է հուզի: