Հայաստանն այս տարվա բյուջեով սոցիալական ծախսերի գծով խնդիր չի ունենա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեով սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չի ունենա, իսկ հարկային եկամուտների մասով կլինի շեղում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Թեև չկան եռամսյակային ամբողջական տնտեսական ցուցանիշները, բայց արդեն հստակ է մի բան: Մենք սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չենք ունենա, իսկ հարկային եկամուտների մասով կունենանք պետական բյուջեով նախանշվածից շեղում: Այսինքն, հարկային եկամուտներն ավելի քիչ կհավաքագրվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաֆարյանը: Նա ավելացրեց, որ ինքը դրա մասին բազմիցս նշե լ է:
Միաժամանակ, Սաֆարյանը հորդորեց սպասել ևս մեկ շաբաթ՝ վերջնական թվերին տեղեկանալու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



