Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դաժան սպանություն Աբովյան քաղաքում․ ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Դեպքի վերաբերյալ ահազանգը Աբովյանի բժշկական կենտրոնից ստացվել է 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, որով  ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինը տեղեկացվել է, որ  «Պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցում գտնվող շենքերից մեկում՝ բնակարանի մուտքի դռան դիմաց, նույն շենքի 32-ամյա բնակիչն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 35-ամյա համաքաղաքացու պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ: 

32-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանMazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ Ազգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կասկածյալը պաշտոնյայի հորեղբոր տղան է Վանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է Ադրբեջանում արտադրված շինանյութ է բերվել Հայաստան Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը քննարկված հարցերի մասին Մասյացոտնի թեմը հրավիրում է Ուխտի Սուրբ Պատարագի Կիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Զախարովան կոշտ արձագանքել է ճապոնացի լրագրողներին Ռուսաստանում նշել են «Օրեշնիկի» նոր հնարավոր թիրախները Ուկրաինայում Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինՀստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս «Այս երգը նվիրել էի Մարիաննային տարիներ առաջ մեր ամուսության տարեդարձի կապակցությամբ». Գարիկ Պապոյանն ու Մարիաննան զուգերգ են ներկայացրել Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետՌԴ-ում պաշտոնական մակարդակով հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP-ի նկատմամբ, մասնակցություն են ցանկանում ունենալ․ Արարատ Միրզոյան Կամչատկայում զգալի երկրաշարժ է տեղի ունեցել Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը․ փաստաբան «Դատաստանի սառցադաշտի» հալոցքի նոր վտանգ են բացահայտել գիտնականները Ես միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանԵրևանում բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և այն տապալել Մեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինի բազմաթիվ հասցեներում «Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա Սողոմոնյան