Ժնեւում մեկնարկել են Լավրովի եւ Բլինքենի բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺնեւում մեկնարկել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները, որոնց, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն անվտանգության երաշխիքների հարցերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները Ժնեւ են ժամանել նախօրեին։ Սպասվում է, որ բանակցությունները կտեւեն մի քանի ժամ, որից հետո Լավրովն ու Բլինքենը առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն։ Դրանից հետո նախատեսված է նրանց հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսի հետ հանդիպումը, ով զբաղեցնում է նաեւ երկրի արտգործնախարարի պաշտոնը։
Լավրովն ասել է, որ Բլինքենի հետ հանդիպումից առաջընթաց չի սպասում։ Ռուսաստանն ակնկալում է, որ Պետդեպարտամենտը կկենտրոնանա անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկների վրա։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



