Ո՛չ Բելառուսը, ո՛չ Ռուսաստանը պատերազմ չեն ցանկանում. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը պատերազմ չեն ցանկանում։
Sputnik գործակալության փոխանցմամբ՝ պետության ղեկավարը նշել է, որ ոչ միայն որպես նախագահ, այլ նաև որպես Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նախագահ՝ ցանկանում է ընդգծել՝ Բելառուսն ու Ռուսաստանը պատերազմ չեն ուզում։
«Կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունն էլ ինձ կհասկանա։ Այն, ինչ ես ասում եմ, հավանաբար համահունչ կլինի նրանց դիրքորոշմանը։ Մենք պատերազմ չենք ուզում։ Ոչ միայն այն պատճառով, որ դա ծանր է և վատ, դա պարզապես անհանգստություն չէ, դա սարսափելի է և՛ մարդկանց, և՛ զինվորականների համար։ Այն ազդում է բոլորի վրա։ Հետևաբար, մենք չենք ուզում կռվել, որովհետև հիշում ենք, թե ինչպիսի պատերազմ ենք ունեցել յոթ տասնամյակ առաջ»,֊ասել է Բելառուսի նախագահը։