Երևան, 03.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարի՝ Տեխաս նահանգում գտնվող բնակարանը դաշնային լայնածավալ հետաքննության մի գործով, որի հետքերը տանում են դեպի Ադրբեջան և կապված են նաև ամերիկացի որոշ գործարարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը, բայց պարզ չէ՝ արդյոք հենց Կուելարն է Ադրբեջանի և ամերիկացի գործարար շրջանակների հետ առնչվող դաշնային հետաքննության հիմնական թիրախը:

Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ ՀԴԲ գործակալները խուզարկել են կոնգրեսականի՝ Լարեդո քաղաքում գտնվող բնակարանը, նրա օգնականը հայտարարել է, որ կոնգրեսականը «լիարժեքորեն կհամագործակցի ցանկացած հետաքննության շրջանակում»:

«Նա ուզում է համոզված լինել, որ կապահովվի արդարադատությունը և օրինականությունը», - ասել է Կուելարի օգնականը:

Ամերիկյան լրատվական հեռուստաալիքը նաև հիշեցրել է, որ Տեխասի 28-րդ ընտրատարածքից Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված Կուելարը, որը Կոնգրեսում է 2005 թվականից, եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերի հանձնախմբի համանախագահը: Նա բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:

Իսկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը այս դեպքի առնչությամբ Ֆեյսբուքում գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի երկարամյա դեսպան Սուլեյմանովը ՀԴԲ գործակալների խուզարկությունից և ադրբեջանական կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ դաշնային խոշոր քրեական հետաքննությունից «մեկ քայլ առաջ» լքել է քաղաքը: Ըստ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի՝ Նահանգներում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ տեղեկությունը վաղուց «բաց գաղտնիք» է եղել վաշինգտոնյան շրջանակներում:

 
Եկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբՀուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ նշանակություն կունենան ներկայիս ընտրությունները Հայաստանի համարԵթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Հայաստանում խաղաղության ամենամեծ թշնամին ՔՊ-ն էԼվացքի մեքենայում կնոջ մնացորդներ են հայտնաբերվելՓորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանՄինչ բոլորը զբաղված են Հ1-յան երկօրյա բանավեճերով, գործընթացներ են տեղի ունենում «թիկունքում». Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ինՍա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Քաղաքականությունը ցանկությունների մրցույթ չէ, այլ իրական հնարավորությունների և հետևանքների հաշվարկ․ Մհեր ԱվետիսյանՓոփոխության Մեծ Հանրահավաք հունիսի 3-ին3 հորոսկոպի նշան, ովքեր կամուսնալուծվեն հունիսին Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցումՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, հանցավոր անգործությունն ու թշնամnւթյունը հայ ժողովրդի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին ԱՄՆ–Իրան բանակցություններում դեռևս պահպանվում են տարաձայնությունները Նարդին Մուլահուսեյնովիչը հեռացավ «Նոայից» Ուկրաինան մեծացնում է պաշտպանական ծախսերը՝ ԵՄ աջակցությամբ Մեր զինված ուժերն այսօր ավելի լավ վիճակում են, քան անցյալում էին․ ԻՀՊԿ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է հանգեցնել Կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման. ԱԳՆ Հունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելու Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում Խաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ ՀայաստանՌուսաստանը կարող է թիրախավորել հրթիռային տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունները․ Զելենսկի Բելգիան ստուգողական խաղում հաղթեց Խորվաթիային Էրդողանը և Փաշինյանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունները Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Վրաստանի ԱԳՆ-ն տեղափոխվել է. մանրամասներ Երևան քաղաքի Գաջեգործների 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հանուն մեր երեխաների, մեր ընտանիքների ու մեր ապագայի, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում․ Արմեն ՄանվելյանԳյուղի լավ ընդունելիությունից քպականները ընկել են նյարդային ցնցումների մեջ․ Ղազինյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿԲացահայտվել են Windows-ի դանդաղ աշխատանքի հիմնական պատճառները Հունիսի 3-ին և 4-ին ջուր չի լինելու Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի բոլոր մասնակիցները Բաքուն և Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել Սաֆարով, հեռու մնա Հայաստանից. Ուժեղ Հայաստան3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 4-ամյա տղային