Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տեխնոլոգիաների աշխարհում ռեզյումեներին փոխարինման է գալիս հայկական CodeSignal-ը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր անչափ մրցակցային աշխատաշուկայում ընկերությունները ցանկանում են գտնել ամենատաղանդավորներին  ներգրավելու նոր ճանապարհներ։ Սա հատկապես վերաբերվում է տեխնոլոգիական ոլորտի կամ տեխնիկական մասնագետներ ներգրավելուն։ Հմուտ ծրագրավորողների պահանջարկը մեծ է, բայց երբեմն նրանց ֆորմալ կրթությունը և ռեզյումեները չեն արտացոլում իրենց իրական հմտությունները և կարողությունները։ Սա վնասում է և՛ դիմորդներին, և՛ գործատուներին։ Ընկերությունները բաց են թողնում տաղանդներին, իսկ դիմորդները հնարավորություն չեն ստանում ցուցադրել իրենց իրական կարողությունները։

Այստեղ է, որ անհրաժեշտություն է լինում անկողմնակալ գնահատման տեխնիկական գործիքների ՝ գործատուին թույլ տալով  օբյեկտիվ գնահատել դիմորդի տեխնիկական հմտությունները, իսկ դիմորդներին՝ իրական պայմաններում ծանոթանալ այն աշխատանքի բնույթին, որի համար դիմել են։ Փորձը ցույց է տալիս, որ դիմորդները առավել դրական են գնահատում աշխատանքի ընդունման իրենց փորձառությունը, եթե դրա ընթացքում  առնչվում են իրական աշխատանքի հետ։ Սա շատ կարևոր է կադրերի հավաքագրման այսօրվա շուկայում։ Համաշխարհային IBM ընկերության վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ աշխատանքի առաջարկը ընդունելու հավանականությունը 38%-ով ավելի բարձր է այն թեկնածուների մոտ, ովքեր աշխատանքի ընդունման ընթացքում դրական փորձառություն են ունեցել։

Տեխնիկական հմտությունների գնահատման CodeSignal հարթակը հիմնադրվել է 2015թ.-ին։ Այն իր ոլորտի առաջատարն է, որի տրամադրած ավտոմատացված լուծումներն արդեն ստանդարտ են դարձել շատ գործատուների համար։ CodeSignal-ի մեքենայական ուսուցման ալգորիթմը վերլուծում է հմտությունների գնահատման տվյալների տերաբայթեր և դիմորդին տալիս է «Ծրագրավորման վարկանիշ», որը ցույց է տալիս դիմորդի ծրագրավորման և խնդիրների լուծման հմտությունները։

Ներկայացնում ենք The Silicon Review առցանց պարբերականի հարցազրույցը CodeSignal-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հետ։

– Ինչու՞ որոշեցիք ստեղծել հմտությունների իրական գնահատման այս հարթակը։

Երբ նայում եք իմ անցած ճանապարհին, ապա կարող է հարց առաջանալ՝ ինչու է այս մարդը ձգտում գնալ «ռեզյումեներից այն կողմ»։ Հարցն առաջանում է այն պատճառով, որ իմ ռեզյումեում կան այն բոլոր կետերը, որոնք ցանկալի են լավ աշխատանք գտնելու համար։ Սակայն իմ գործընկեր և CodeSignal-ի համահիմնադիր Արամ Շատախցյանը լրիվ այլ փորձառություն է ունեցել։ Ես մաթեմատիկայի ազգային չեմպիոն էի, իսկ նա՝ ծրագրավորման։ Արամն իմ հանդիպած ամենաուժեղ ծրագրավորղներից մեկն է։ Երկուսս էլ ունեինք անչափ մեծ ներուժ։ Հանգամանքների բերումով Արամը Հայաստանում ընդունվեց տեղական ԲՈՒՀ, իսկ ես՝ MIT (Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտ)։ Այս միակ տարբերությունը մեծագույն ազդեցություն ունեցավ մեր կարիերաների վրա։ Միայն այն փաստը, որ ես ավարտել էի լավագույն տեխնիկական ԲՈՒՀ-ը, ինձ գրավիչ թեկնածու էր դարձնում երկրի բոլոր գործատուների համար։

Մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ լավագույն ԲՈՒՀ-ն ավարտած ՏՏ մասնագետը վստահաբար պատրաստ է աշխատանքին, իսկ ոչ հանրահայտ ԲՈՒՀ ավարտած մեկի հմուտ լինելը կասկածելի է։ Այդ իսկ պատճառով Արամը դժվարանում էր լավ աշխատանք գտնել՝ չնայած, որ նա իմ իմացած լավագույն ծրագրավորողն է։ Սա նշանակում է, որ ռեզյումեն մասնագետների հմտությունները գնահատելու լավ գործիք չէ։ Մենք հիմնադրեցինք CodeSignal-ը, որպեսզի գործատուները հնարավորություն ունենան օբյեկտիվ գնահատել և ընտրել լավագույն տեխնիկական մասնագետներին`չհիմնվելով միայն ռեզյումեների վրա։

– Կարո՞ղ եք կարճ ներկայացնել CodeSignal-ը

CodeSignal-ը տենիկական հմտությունների գնահատման հարթակ է, որն առաջարկում է իրական աշխատանքին ամենամոտ մոդելավորումը։ Հարթակն առաջարկում է երեք հիմնական պրոդուկտ.

Ա. Սերտիֆիկացում՝ մեծ քանակով դիմորդների գիտելիքների ստանդարտացված և վավերականացված գնահատում հավաքագրման պրոցեսի սկզբնական փուլերում։

Բ. Թեստեր՝ ծրագրավորման ավագ մասնագետների հմտությունների գնահատման հատուկ մշակված թեստեր

Գ. Հարցազրույցներ՝ իրական ժամանակում՝ տեսազանգով անցկացվող տեխնիկական հարցազրույցներ։ Սա նման է մեքենա վարելու թեստի, քանի որ հնարավորություն է տալիս գործատուին իրական ժամանակում հետևել, թե ինչպես է թեկնածուն օգտագործում իր կարողությունները։

– Երբ մարդիկ լավ և ուրախ ժամանակ են ացկացնում, նրանք միասին ավելի արդյունավետ են աշխատում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքը։

Իրականությունն ավելի բարդ է։ «Հետևիր քո երազանքին» հասկացությունը միանշանակ չէ։ Որոշ մարդիկ կարծում են, որ եթե ինչ-որ բանից անընդհատ հաճույք չեն ստանում, ապա դա անել պետք չէ։ Դա ճիշտ չէ, և պրոֆեսիոնալ մարզիկները շատ լավ հասկանում են սա։ Ցանկացած ոլորտում վարպետանալու համար պետք է մարզվել, ինչը ոչ միշտ է հաճելի։ Սակայն երբ դուք շատ ժամանակ եք տրամադրում մի բանի և իսկապես հմտանում եք, արդյունքում ավելի եռանդուն եք դառնում և ավելի շատ եք հաճույք ստանում։ Դուք չեք հանդիպի որևէ պրոֆեսիոնալ մարզիկի, ով լավագույնն է աշխարհում, բայց ատում է իր սպորտը։ Այդպես չի լինում։ Նրանք սիրում են այն, ինչում լավագույնն են, և դա դառնում է իրենց ինքնությունը։ Այսպիսով, կարծում եմ՝ մարդիկ միասին առավել արդյունավետ են աշխատում, երբ յուրաքանչյուրն աշխատում է այն ուղղությունով, որը սիրում է, և որտեղ մասնագիտացած է։ Նման թիմը ստեղծում է գերազանց աշխատելու և մասնագիտական աճը խթանելու մոտիվացնող մի միջավայր։ Սա շատ ավելի խորն է, քան պարզապես լավ և ուրախ ժամանակ անցկացնելը:

– Աշխատակիցների երազանքների վրա հիմնված ընկերություն ստեղծելն առաջնահերթություն է։ Դուք հարցնու՞մ եք Ձեր աշխատակիցներին, թե ինչով են հետաքրքրված և ինչպես են տեսնում իրենց կարիերայի զարգացումը։

Իհարկե։ Երիտասարդ և համեմատաբար փոքր ընկերության առավելություններից մեկն այն է, որ կարող ենք արձագանքել մեր թիմի բոլոր անդամների կարողություններին և հետաքրքրություններին։ Ես գիտեմ, որ այժմ սա թրենդային է, բայց այն երկկողմանի ջանք է պահանջում։ Ղեկավաները պետք է թափանցիկ լինեն բիզնեսի կարիքների և թիմի նպատակների վերաբերյալ։ Աշխատակիցներն էլ պետք է բաց լինեն իրենց կարիերաների պլանների հարցում և բացահայտեն իրենց մասնագիտական ուժեղ կողմերը։ Հակառակ դեպքում դժվար իրավիճակ կստեղծվի բոլորի համար։

– Ունե՞ք նոր ծառայություններ, որոնք պատրաստ են գործարկման

Մենք հետևողականորեն աշխատում ենք ծրագրավորողների և տվյալագետների աշխատանքի՝ հնարավորինս իրական մոդելավորման հարթակ ստեղծելու ուղղությամբ։ Ուրախ եմ նշել, որ վերջերս գործարկել ենք գնահատման առաջադեմ գործիքներ, որոնք կապահովեն ճշգրիտ գնահատման փորձառություն մեր գործընկերների համար։ Արդյունքում, CodeSignal-ը կարող է օգտագործվել որպես ծրագրավորման և տվյալագիտական ամենաբարդ հաստիքների դիմորդների իրական հմտությունների գնահատման գործիք։

Գործատուները կարող են գնահատել դիմորդների անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները, քանի որ CodeSignal հարթակը ամբողջովին արտացոլում է իրական աշխատանքային միջավայրը և համապատախան հանձնարարությունները։ Սա նշանակում է, որ գնահատումը ցույց է տալիս, թե ինչպես դիմորդը կդրսևորի իրեն իրական աշխատանքի ժամանակ։ Ավելին, անկախ գործատուի վերջնական որոշումից՝ յուրաքանչյուր դիմորդ ունենում է դրական փորձառություն, քանի որ հարցազրույցների պրոցեսը համապատասխանում է իրական աշխատանքին, և հարթակը շատ հարմար է օգտատերերի համար։

Այժմ կարող եմ վստահ ասել, որ CodeSignal-ը բրաուզերով հասանելի ավտոմատացված գնահատման և հարցազրույցների անցկացման ամենաառաջադեմ հարթակն է։

– Ի՞նչ ապագա է սպասվում Ձեր ընկերությանն ու հաճախորդներին: Ի՞նչ հետաքրքիր զարգացումներ եք ակնկալում

Մոտ ապագայում նպատակ ունենք ավելի հիմնավոր դիրքավորվել տեխնիկական համայնքում և դառնալ տեխնիկական հմտությունների գնահատման բացարձակ առաջատար։ Աշխարհի ընկերությունների մեծամասնությունը դիմորդներին գնահատելիս դեռևս հիմնվում է ռեզյումեների վրա՝ նույնիսկ տեխնիկական հաստիքների դեպքում։ Դեռևս ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի գործատուները թեկնածուներին դիտարկեն «ռեզյումեներից այն կողմ»՝ հիմնվելով հմտությունների գնահատման առավել օբյեկտիվ մեթոդների վրա։

Ո՞վ է կանգնած CodeSignal-ի հաջողության հետևում

Տիգրան Սլոյանը CodeSignal-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ CodeSignal-ն առաջին ընկերությունն է, որը ստեղծել է դիմորդներին՝ իրենց իրական հմտությունների վրա հիմնված գնահատական տալու արդար և ավտոմատացված հարթակ։ Այն օգտագործվում է որպես չափանիշ տեխնիկական կադրեր հավաքագրողների և գործատուների համար։ Տիգրանը նաև #GoBeyondResumes հասարակական շարժման հիմնադիրն է։ Տիգրանն իր ակտիվ գործունեությամբ պարբերաբար ներդրում է ունենում Forbes-ի տոխնոլոգիական խորհրդի կազմում, որպես մտքի առաջնորդ՝ տեխնիկական կադրերի հավաքագրման, ծրագրային ապահովման և նորարարությունների մշակման ուղղություններում։

CodeSignal-ի առաքելությունը կարողությունների և հմտությունների գնահատման միջոցով տաղանդներին հասանելի դարձնելն է։

Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը