ՌԴ֊ում անհայտ անձը մտել է տուն և սպանել երեք մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ֊ի Օմսկի մարզի Պավլոգրադսկի շրջանում անհայտ անձը մտել է տներից մեկը և սպանել երեք մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ Երկու դեռահասների հաջողվել է փախչել և օգնություն կանչել։
«Նախնական տվյալներով՝ հունվարի 22-ի առավոտյան Պավլոգրադի շրջանի Յուրիևկա գյուղի տներից մեկում հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և 2011 թվականին ծնված անչափահասի դիեր՝ դանակահարության նշաններով»,- հայտնել են դատախազությունից։
Այս փաստի առթիվ քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։ Մարդասպանին դեռ չեն հայտնաբերել։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



