Ֆրանսիացի լրագրողը ցույց է տվել, թե ինչպես է ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում նախապատրաստվում Ռուսաստանի հետ պատերազմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLe Figaro-ի թղթակից Նիկոլաս Բարոտին ռեպորտաժ է հրապարակել Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորավարժությունների վայրից, որտեղ դաշինքը մեծացնում է իր ռազմական ներկայությունը՝ նախապատրաստվելով Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը:
Զորավարժություններին մասնակցում են ֆրանսիական և բրիտանական տանկեր, զրահատեխնիկա, հակատանկային արկեր և հրթիռներ։ Էստոնիայում տեղակայված են մոտ հազար զինվորներ Ֆրանսիայից և Բրիտանիայից. հատկապես վերջիններս ակտիվ մասնակցություն են ունենում։ Մարտին բրիտանացիների փոխարեն ֆրեգատով կժամանեն դանիացիները։
Զորավարժությունների մի մասն անցկացվում է Լատվիայում՝ զինվորականները տեղակայված են Ադաժի քաղաքում։ Բալթյան երկրներում զորավարժությունների նպատակների թվում է դաշինքը կազմող բանակների «փոխգործունակության» փորձարկումը։
Լատվիայում տեղակայված են կանադացիների կողմից ղեկավարվող տասը պետությունների ուժեր, Լիտվայում՝ Գերմանիան, Լեհաստանում՝ բրիտանացիները, ռումինացիները և խորվաթները։ Հեղինակը նշում է, որ այս չորս երկրներում խմբավորումները նախատեսված են Բալթյան երկրներին հանգստացնելու և պաշտպանելու համար։ Հասկանալի է, որ այդ ստորաբաժանումները պետք է հետ պահեն հակառակորդի առաջխաղացումը այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան չի պատրաստել։