Երևան, 15.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ  ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ, ՋՐԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԿԱՊԱԼԻ) ԳՆՄԱՆ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԾԱԾԿԱԳԻՐ N ՏԵԽ.ՊԱՅՄ.ՇԻՆ.ԱՇԽ.ՆԱԽԱՈՐԱԿ 22/01

 

Պատվիրատու՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Պատվիրատուի հասցե՝

Ն. Ադոնցի 6/1 փող, 0014, Երևան, ՀՀ

Խ. Աբովյան 66, 0025, Երևան, ՀՀ

Գնման առարկա՝ Տեխնիկական պայմաններով՝ անհատական միացումների, ջրաչափերի տեղադրման և փոխարինման շինարարական աշխատանքների գնման նախաորակավորում
Հրավերի ամսաթիվ՝ 21 հունվարի 2022թ.
Հայտի ներկայացման վերջնաժամկետ՝ 03 փետրվարի 2022թ.,ժամը 11:00

 

Բաժին 1: ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն (այսուհետ Պատվիրատու) համաձայն ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 30-ի թիվ 378-Ն որոշման՝սկսած 2017թ-ից, յուրաքանչյուր տարի իրականացնում է Պատվիրատուի սպասարկման տարածքում գտնվող բաժանորդներին տրված տեխնիկական պայմանների համաձայն ջրամատակարարման և ջրահեռացման (այսուհետ ՋևՋ) նոր անհատական համակարգերի կառուցման, ջրաչափական հանգույցների տեղադրման, ինչպես նաև գոյություն ունեցող ջրամատակարարման և կոյուղու դիտահորերի վերակառուցման շինարարական աշխատանքներ:

Ծրագրի շրջանակներում ՋևՋ համակարգերում նախատեսվող շինարարական աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման նպատակով Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման մրցույթ և հրավիրում է իրավասու և փորձառու շահագրգիռ կապալառուներին ներկայացնել հետաքրքրության հայտեր մրցույթին մասնակցելու նպատակով։

Ընտրված հայտատուների հետ պայմանագրային հարաբերությունները կգործեն 2022թ-ից մինչև 2025թ-ի ընկած ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում երկարաձգելու հնարավորությամբ:

 

Բաժին 2: ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Ջրամատակարարման համակարգերում տեխնիկական պայմանների համաձայն նոր անհատական ջրամատակարարման համակարգերի կառուցման, ջրաչափական հանգույցների տեղադրման և գոյություն ունեցող ջրամատակարարման դիտահորերի վերակառուցման աշխատանքներ՝ հողային աշխատանքների իրականացում, ջրագծերի կառուցում, անհատական ջրաչափական հորերի տեղադրում, ջրաչափական հանգույցների մոնտաժում, ինչպես նաև քանդված խրամուղիների վերականգնում՝ ըստ տեղանքի ասֆալտապատման աշխատանքների իրականացումով:

  • Ջրամատակարարման համակարգերում նախատեսվող յուրաքանչյուր աշխատանքի նախահաշվային արժեքը կարող է տատանվել 100հազ. ՀՀ դրամից մինչև 5,0 մլն. ՀՀ դրամի սահմաններում,
  • Նախաորակավորում անցած և կարճ ցուցակում ընդգրկված բոլոր կապալառուները ջրամատակարարման համակարգերում նախատեսվող վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու են շրջանակային համաձայնագրերով, Ընկերության կողմից սահմանված (հաշվարկված ՀՀ քաղ. շին նորմերով) միավոր գներով,
  • Տեղադրվող ջրաչափերի անհատական պատվեր-հանձնարարականները տվյալ տարածքում կարող են տատանվել 1-ից մինչև 10000 հատի սահմաններում՝ Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում:

Ջրահեռացման համակարգերում տեխնիկական պայմանների համաձայն նոր անհատական ջրահեռացման համակարգերի կառուցման և գոյություն ունեցող կոյուղու դիտահորերի վերակառուցման աշխատանքներ՝ հողային աշխատանքների իրականացում, կոյուղագծերի կառուցում, կոյուղու դիտահորերի տեղադրում, միացում գործող կոյուղագծերին, ինչպես նաև քանդված խրամուղիների վերականգնում՝ ըստ տեղանքի ասֆալտապատման աշխատանքների իրականացումով:

  • Տեխնիկական պայմանների շրջանակներում նախատեսվող յուրաքանչյուր աշխատանքի նախահաշվային արժեքը կարող է տատանվել 100 հազ. ՀՀ դրամից մինչև 5,0 մլն. ՀՀ դրամի սահմաններում,
  • Նախաորակավորում անցած և կարճ ցուցակում ընդգրկված բոլոր կապալառուները ջրահեռացման համակարգերում նախատեսվող վերոնշյալ աշխատանքներն  իրականացնելու են շրջանակային համաձայնագրերով, Ընկերության կողմից սահմանված (հաշվարկված ՀՀ քաղ. շին նորմերով) միավոր գներով:

 

Բաժին 3: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Նախաորակավորման ընթացակարգն անցկացվում է հետևյալ կարգով՝

1. Հայտատուի կողմից ներկայացված նախաորակավորման հայտի և դրան կից փաստաթղթերի հիման վրա որոշվում են Հայտատուի որակավորման չափանիշների համապատասխանությունը սույն հրավերի պահանջներին,

2. Հայտատուի կողմից ներկայացված նախաորակավորման հայտի և դրան կից փաստաթղթերի հիման վրա որոշվում են Հայտատուի մասնակցության իրավունքի համապատասխանությունը սույն հրավերի պահանջներին,

3. Նախաորակավորման հայտերը մասնակիցների կողմից ներկայացվում են առանց գնային պայմանների: Նախաորակավորման հայտերը պարունակում են, բացառապես, սույն հրավերով պահանջվող որակավորման չափանիշների հավաստմանը վերաբերող փաստաթղթերը, մասնակցության իրավունքի հավաստմանը վերաբերվող փաստաթղթերը, որոնք պետք է ուսումնասիրվեն և ընտրվեն գնահատող Հանձնաժողովի կողմից:

Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող Հայտատուն պետք է բավարարի ստորև բերված հիմնական որակավորման չափանիշներին՝

1. Հայտատուն պետք է չունենա որևէ պատվիրատուի կողմից կասեցված (լուծված, դադարեցված) պայմանագրեր վերջին հինգ տարիների ընթացքում,

2. Հայտատուն պետք է ունենա վերջին 3 տարիներում նմանատիպ շինարարական աշխատանքների ծավալներ, որոնց ընդհանուր կատարված աշխատանքների արժեքը լինի ոչ պակաս, քան 30 մլն. ՀՀ դրամը, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արժեքը լինի ոչ պակաս, քան 10 մլն․ՀՀ դրամը,

3. Որակավորված և փորձառու անձնակազմ,

4. Աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հիմնական սարքավորումներ,

5. Հայտատուն պետք է չունենա մրցութային և պայմանագրային գործընթացների հետ կապված դատական գործառույթներ «Վեոլիա Գրուպ»-ի, և վերջինիս պատկանող ստորաբաժանումների և ընկերությունների   հետ,

6. Հայտատուն պետք է ներգրավված չլինի միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀՀ ֆինանսների նախարարության սև ցուցակներում,

7. Հայտատուն պետք է սնանկ ճանաչված չլինի,

8. Հայտատուները չպետք է ունենան շահերի բախում, հակառակ դեպքում կորակազրկվեն․

  • Շահերի բախում է համարվում, եթե Հայտատուները կամ նրանց որևէ մասնաճյուղը մասնակցել են սույն ծրագրին՝ որպես խորհրդատու՝ նախագծման կամ տեխնիկական բնութագրերի պատրաստման նպատակով,
  • Շահերի բախում  է համարվում, եթե Հայտատուն մեկ կամ մի քանի մասնակիցների հետ զուգակցված է կամ զուգակցված է եղել անցյալում՝ ուղղակի կամ անուղղակի կերպով խորհրդատու կամ այլ անձի հետ, որը մշակել է նախագիծը կամ կազմել է տեխնիկական մասնագրերը,
  • Շահերի բախում  է համարվում, եթե Հայտատուներն ունեն սերտ բիզնես կամ ընտանեկան հարաբերություններ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մասնագիտական անձնակազմիհետ, որոնքուղղակիկամանուղղակիներգրավվածեն սույն նախավորակորման փաստաթղթերի, տեխնիկական մասնագրերի պատրաստման և հայտերի գնահատման մեջ կամ հետագայում կներգրավվեն աշխատանքների տեխնիկական վերահսկման ծառայությունների մատուցման գործառույթներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հարաբերություններից բխող հակամարտությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար ընդունելի ձևով կարգավորվել է նախնական որակավորման, մրցույթների և պայմանագրերի իրականացման ընթացքում:

 

Բաժին 4: ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

1. Դիմում սույն մրցույթին մասնակցելու շահագրգռվածության և դրա պահանջներին բավարարելու վերաբերյալ։

2. Պետական ռեգիստրիվկայական, կանոնադրություն, բաժնետերերի մասին տեղեկատվություն:

3. Վերջին երեք տարիների հաշվապահական հաշվեկշիռները՝ վավերացված հարկային մարմինների կողմից:

4. Վերջին 3 տարիների համար աուդիտի հաշվետվություններ (առկայության դեպքում):

5. Վերջին 3 տարիներում կատարված ընդհանուր շինարարական աշխատանքների ծավալները լինի ոչ պակաս, քան 30մլն. ՀՀ դրամը, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արժեքը լինի ոչ պակաս, քան 10մլն․ՀՀ դրամը՝ կից պետք է ներկայացվեն համապատասխան պայմանագրերը, օբյեկտը շահագործման հանձնման կամ վերջնական կատարողական ակտերը:

6. Մեքենա-մեխանիզմների և սարքավորումների առկայություն՝ վավերացված համապատասխան փաստաթղթերով՝ ավտոինքնաթափեր, ավտոկռունկ, էքսկավատոր, զոդման սարքեր, պոլիէթիլենային խողովակների զոդման սարք, թռթռիչ, տոփանիչ,  գլդոն /ձեռքի և մեխանիզացված/:

7. Հիմնական աշխատակազմ՝ գլխ. ճարտարագետ և աշղեկ– տվյալ մասնագիտությամբ աշխատելու 3 տարվա փորձառությամբ:

8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան ոլորտային լիցենզիաներ/թույլտվություն:

 

Բաժին 5: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՁԵՎԸ, ՕՐԸ և ԺԱՄԸ

Նախաորակավորման հայտերի բացման օրը, վայրը և ժամը սահմանված են նախաորակավորման Հրավերում: Նախաորակավորման հայտերը բացվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում Ն.Ադոնցի 6/1 փող, 0014, Երևան, ՀՀ, 2021 թվականի փետրվարի  3-ին, ժամը 11:00-ին: Մասնակիցները նախաորակավորման հայտերի բացման նիստին մասնակցելու համար պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և լիազորությունները հավաստող փաստաթղթով: Միանձնյա գործադիր մարմնի (տնօրեն, գլխավոր տնօրեն և այլն) անձամբ մասնակցության դեպքում ներկայացվում է անձնագիր և պետական ռեգիստրի վկայականի համապատասխան ներդիրը, որով հավաստվում է տվյալ անձի միանձնյա գործադիր մարմին նշանակված լինելու հանգամանքը, իսկ լիազորված անձի դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի կողմից պատշաճ կերպով տրված լիազորագիր:

Նախաորակավորման հայտերի բացման նիստում, որը տեղի է ունենում հրավերում հրապարակված նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետին՝ ըստ գրանցման հերթականության գնահատող Հանձնաժողովի կողմից բացվում են մասնակիցների կողմից ներկայացված ծրարները և հրապարակվում են ներկայացված փաստաթղթերը, որից հետո հայտարարվում է ընդմիջում գնահատող Հանձնաժողովի կողմից որոշված  ժամանակահատվածով:

Բաժին 6: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Հայտատուները նախաորակավորման հայտը ներկայացնում են սույն հրավերի 8-րդ բաժնում սահմանված կարգով և ժամկետներում: Նախաորակավորման հայտերը կարող են ներկայացվել նաև հայտերի բացման նիստի օրը՝ մինչև գնահատող Հանձնաժողովի նախագահի կողմից հայտերի բացման նիստը բացված հայտարարվելը՝ ժամը 11.00-ն:

2. Նախաորակավորման հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:

3. Նախաորակավորման հայտերը ներկայացվում են փաստաթղթային և էլեկտրոնային ձևով: Փաuտաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում Հայտատուի առաջարկները, դրանց վերաբերող փաuտաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը uոuնձվում և կնքվում է Հայտատուի կողմից:

4. Ծրարում ներառված փաuտաթղթերը կազմվում են բնoրինակից և երկու պատճեից:

5. Փաuտաթղթերի փաթեթների վրա համապատաuխանաբար գրվում են "բնoրինակ" և "պատճեն" բառերը:

6. Ծրարը և Հրավերով նախատեuված` Հայտատուի կազմած փաuտաթղթերը uտորագրում է դրանք ներկայացնող մասնակցի ղեկավարը կամ վերջինիu կողմից լիազորված անձը (այuուհետ նաև` Լիազորված անձ):

7. Եթե հայտը ներկայացնում է Լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիu լիազորությունը հավաստող փաստաթուղը (լիազորագիրը):

8. Ծրարի վրա հայերեն լեզվով(անհրաժեշտության դեպքում նաև անգլերեն) նշվում են`

  • պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հաuցեն),
  • մրցույթի ծածկագիրը,
  • "չբացել մինչև հայտերի բացման նիuտը" բառերը,
  • մաuնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոuահամարը, հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն (եթե մասնակիցն ունի էլեկտրոնային փոստի հասցե):

9. Նախաորակավորման հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըuտ uտացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, oրը և ժամը: Մաuնակցի պահանջով այդ մաuին վերջինիս տրվում է տեղեկանք:

10. Նախաորակավորման հայտերը վավերական են մինչև պայմանագրի կնքումը:

 

Բաժին 7: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Հայտատուի ներկայացրած նախաորակավորման հայտը մերժվում է, եթե այն օբյեկտիվ որևէ չափանիշով չի համապատասխանում Հրավերի պահանջներին, Հայտատուի կողմից չեն ներկայացվել սույն հրավերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները կամ մասնակցի ներկայացրած հայտն այլ կերպով չի համապատասխանում սույն հրավերի պահանջներին:

 

Բաժին 8: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ և ԿԱՐԳԸ

1. Նախաորակավորման ընթացակարգում որոշումներն ընդունվում են գնահատող Հանձնաժողովի անդամների առնվազն 3/4 ձայների պարզ մեծամասնությամբ:

2. Ծրարների բացման և դրանցում առկա փաստաթղթերի հրապարակումից հետո գնահատող Հանձնաժողովը հայտարարում է ընդմիջում՝ ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով: Ընդմիջման ժամկետը՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացի ժամանակատարությունից կախված, գնահատողՀանձնաժողովի կողմից կարող է սահմանվել մինչև 10 աշխատանքային օր:

3. Ընդմիջումը հայտարարվելուց հետո գնահատող Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը, որոշում են մասնակիցների որակավորման չափանիշների և մասնակության իրավունքի համապատասխանությունը սույն հրավերով սահմանված չափանիշներին: Եթե որևէ մասնակցի ներկայացրած նախաորակավորման հայտը չի համապատասխանում սույն հրավերի ոչ գնային չափանիշներին, ապա գնահատող Հանձնաժողովի արձանագրության մեջ նշվում են չբավարարելու համար հիմք հանդիսացած փաստերը:

Հայտատուների որակավորման գնահատման չափանիշներն են՝

 

հ/հ    Հայտատուների որակավորման չափանիշները    Առավելագույն միավորներ
  1 Վերջին 3 տարիներում կատարված ընդհանուր շինարարական աշխատանքների ծավալները` ՀՀ-ում      30
  2  Վերջին 1 տարում կատարված ընդհանուր շինարարական աշխատանքների ծավալները` ՀՀ-ում      20
  3  Մեքենա-մեխանիզմների  և սարքավորումների առկայություն      30
  4 Հիմնական աշխատակազմ      20

Վերը նշված աշխատանքների համար որակավորված ընկերությունների ցուցակում կներառվեն կապալառուների առավելագույն բարձր միավորներ հավաքած 10 ընկերություն:

 

Բաժին 9: ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները:

2. Պատվիրատուն պետք է երեք օրացուցային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի նախաորակավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը, եթե այն ստացվել է ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետից հինգ օրացուցային օր առաջ։ Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում, Պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

3. Հավակնորդ Հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ, պարզաբանում ուղարկել և նախաորակավորման հայտը էլեկտրոնային և տպագիր տարբերակով ներկայացնել Պատվիրատուի ներքոհիշյալ հասցեով՝

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Ն. Ադոնցի 6/1 փող, 0014, Երևան, ՀՀ

Գնումների վարչություն, 9րդ հարկ

Հեռ: (+374) 91282332

Էլ-փոստ` [email protected] 

Լույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելունԺնևում հաջորդ շաբաթ կանցկացվեն ԱՄՆ–Իրան բանակցությունները Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՈ՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբըՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, քրիստոնեությունը մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն. Ռուբիո Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Թոփուրիան Ծառուկյանին նոկաուտի կենթարկի․ Թոփուրիայի մարզիչ Զելենսկու հետ քննարկել ենք անվտանգությունը և Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը․ Ռուբիո 1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է. «Հերացի» վերլուծական կենտրոն Մեկնարկում է Մեծ պահքը. ի՞նչ չի կարելի ուտել մինչև Սուրբ Հարության տոն Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի քայլերի և ստանձնած պարտավորությունների համապատասխանությանը․ ՌԴ ԱԳՆ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Գալուզին «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հորանջելու գաղտնի իմաստը. գիտնականները պարզել են սովորական ռեֆլեքսի գլխավոր գործառույթը