Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Արցախի Կոճողոտ գյուղի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխայի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կոճողոտ գյուղի դպրոցում մարդասիրական ակցիայի ժամանակ ռուս խաղաղապահները բարերարների հետ երեխաներին խաղալիքներ և քաղցրավենիք են նվիրել։ Նաև ռուս խաղաղապահները ծրագրել են նմանատիպ մարդասիրական ակցիա անցկացնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և հեռավոր շրջաններում բարերարների հետ կիրականացնեն ավելի քան 30 մարդասիրական ակցիա անապահով բնակիչների համար։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



