Մեսսին վատագույն արդյունքն է գրանցել իր կարիերայում
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, երբ փոխարինման դուրս եկավ Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ խաղի 63-րդ րոպեին (4-0):
Լիգա 1-ի 12 հանդիպումներում մեկ գոլ խփելով՝ արգենտինացին իր կարիերայի վատագույն արդյունքն գրանցել մրցաշրջանի այս փուլում՝ ազգային առաջնության խաղերում խփած գոլերի քանակով։
Լիգա 1-ի 22-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Ռեյմսին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը կրկնապատկեց Սերխիո Ռամոսը՝ իր առաջին գոլը խփելով փարիզյան թիմի կազմում։
Այս տուրից հետո ՊՍԺ-ն 53 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեյմսը» 24 միավորով՝ 14-րդն է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



