Հնդկաստանում տղամարդը հրկիզել է բանկը, քանի որ նրան հրաժարվել են վարկ տրամադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Կարնատակա քաղաքում հրկիզել է բանկի մասնաճյուղը, որտեղ նրան հրաժարվել են վարկ տրամադրել:
Ինչպես գրում է Oddity Central-ը, 33-ամյա Վասիմ Հազարացաբ Մուլլան դիմել է պետական Canara Bank-ին՝ խնդրելով 1,6 մլն ռուփիի (21 600 դոլար) վարկ: Նրա դիմումը մերժվել է, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա են եղել անհամապատասխանություններ, որոնք խախտում էին բանկի վարկային քաղաքականությունը:
Սա այնքան է բարկացրել դիմումատուին, որ նա կոտրել է բանկի պատուհանը, դյուրավառ հեղուկ լցրել ներսն ու հրկիզել: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը նախքան այն կհասցներ ոչնչացնել բանկում մահվող կանխիկ գումարը, ոսկին և այլ արժեքավոր իրերը: Ընդհանուր առմամբ, բանկին պատճառվել է 16 000 դոլաի վնաս:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



