Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել ԵԽ-ին` սպառնալով, թե դուրս կգա կառույցից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուների գործունեությունը» վերնագրով հունիսի 23-ին ընդունած խիստ քննադատական բանաձեւից դժգոհ այդ երկրի պաշտոնական շրջանակները սկսել են ԵԽ-ին շանտաժի ենթարկել` սպառնալով, թե Ադրբեջանը դուրս կգա կառույցի կազմից:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին:

Մամեդովը Twitter-ի իր էջում արած գրառման մեջ դժգոհություն է հայտնել ԵԽ-ից, իբրեւ թե Ադրբեջանի նկատմամբ «երկակի ստանդարտներ» կիրառելու մեջ` ակնարկելով ղարաբաղյան հակամարտության մեջ ԵԽԽՎ դիրքորոշումը: Նա ապագայում Եվրոպայի համար «խնդիրներ» էր կանխագուշակել:

«Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի տակ է դնում այդ կառույցում Ադրբեջանի անդամությունը», -գրել է Մամեդովը` հավելելով, որ «նման իրավիճակն Ադրբեջանին կարող է ստիպել փոխել իր արտաքին քաղաքական կուրսը»:

Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւը «կանխակալ եւ չհիմնավորված մոտեցում» է բնութագրել նաեւ այդ երկրի ԱԳ նախարարությունը:

ԵԽ-ից «նեղացած» ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ առնչությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ «քաղաքական կայունության, տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության, ազատ քաղաքացիական հասարակության, խոսքի ազատության ոլորտներում բոլոր նվաճումները նպատակ ունեն ապահովել ադրբեջանական ժողովրդի շահերը, եւ ոչ թե ստանալու որեւէ միջազգային կառույցի հավանությունը»:

Ադրբեջանի ԱԳՆ կարծիքով` ԵԽ-ը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել այն պատճառով, քանի որ «Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական Ադրբեջանը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր այդ դժգոհությունը «հիմնավորել» է, Եվրոպայում «իսլամատյացության հստակ դրսեւորմամբ», ինչն, իբրեւ, «արագորեն գործունեության թափ է ստանում Եվրոպայում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ը համարում է, որ «կանխակալ վերաբերմունքն ու երկակի ստանդարտների ցուցադրությունը Բաքվին լրջորեն խորհել են տալիս այն մասին, թե ինչքանով է անհրաժեշտ ԵԽ-ում եւ նրա ԽՎ-ում Ադրբեջանի մասնակցությունը»:

Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ին