Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։
Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



