ԱՄՆ-ից նավթի արտահանումը կսկսվի 2016 թվականի հունվարից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏեխասի Enterprise Products Partners LP Էներգետիկական ընկերությունը հայտարարել Է արտահանական պարտավորագրի ստորագրման մասին՝ դրանով իսկ դառնալով ԱՄՆ-ից նավթի առաջին արտահանողը վերջին 40 տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wall Street Journal-ը:
Գործարքի մասին հայտարարվել Է նավթի արտահանման արգելքի չեղարկումից մեկ շաբաթ հետո, արգելք որը գործում Էր 1975 թվականից, նշում Է հրատարակությունը:
Ընկերությունը պլանավորում Է հաջորդ տարվա հունվարի առաջին շաբաթում Հյուսթոնի թերմինալից բեռնառաքել Հարավային Տեխասում արդյունահանված 600 հազար բարել նավթ:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Շվեյցարիա հասցվելիք նավթի գնորդը նիդեռլանդական Vitol Group ընկերությունն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



