Թուրքիան մտադիր է ավիաչվերթներ բացել նաև դեպի Հայաստանի մարզեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է Hüriyyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին:
«Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար»,-գրում է թուրքական պարբերականը:
Հիշեցնենք՝ 1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական քաղավիացիան հաստատել է Թուրքիայի և Հայաստանի միջև ավիահաղորդակցության բացումը, չվերթներ են իրականացվելու շաբաթական երեք անգամ: