Սյունիքում մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում, հունվարի 22-ին, ժամը 23:00–ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



