Կանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից՝ երկրի սահմաններին «ռուսական զինուժի կուտակման» պատճառով, հայտնում է Reuters-ը։
«Ուկրաինայում եւ նրա շրջակայքում ռուսական զորքերի շարունակական կուտակման եւ ապակայունացնող գործողությունների պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես հետ կանչել Կանադայի դեսպանատան աշխատակիցների մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ ընտանիքի նրանց ուղեկցող անդամներին»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարել էր, որ դիվանագետների ընտանիքների անդամներին հրահանգում է լքել Ուկրաինան՝ նշելով, որ «Ռուսաստանի ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի»։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



